Մի անգամ Ֆրանցիսկ Ասիզացին ծոմապահության ժամանակ խոնարհաբար հարցնում է իր կրտսեր եղբայրներից մեկին.
«Այս ավանակիը ուտել է ուզում, ինչ անեմ սրա հետ»,- այսինքն դրանով իսկ ասում էր, որ իր մարմինն այևս չի դիմանում ծոմապահությանը։
Եղբայրը մի փոքր մտածելուց հետո ասում է.
«Եթե իսկապես ավանակ ունենայիր, և ուտել պահանջեր, որպեսզի կարողանար աշխատել, մի՞թե չէիր կերակրի նրան, ուստի մարմինդ կերակրիր, որ կարողանաս աշխատել ու աղոթել»:
Սա մեզ խորհուրդ է, որ ամեն բան չափավորապես կատարենք ու ծայրահեղության չգնանք:
ՎԱՐՔ ՀԱՐԱՆՑ
Խորեն ԱՄԻՐՋԱՆՅԱՆԻ ՖԲ էջից