Այո, Հայ Եկեղեցին իր բոլոր հարանվանություններով և բաժանմունքներով անմար ճրագ մըն է: Հայ Եկեղեցին, ըլլա առաքելական, ըլլա կաթողիկե և ըլլա բողոքական, անմար ճրագ մըն է, որուն լուսավորած ճամփով կ’ընթանա հայ ժողովուրդը, և որուն լուսավորած ուղիով կ’ընթանա ու կը հառաջանա հայ հեղափոխությունը: Հայ հեղափոխության հարատևման և շարունակման կարևոր կառույցներեն է Հայ Եկեղեցին, որ կրնայ մեծ դեր խաղալ հայ ժողովուրդը քաղաքականացնելու և հեղափոխականացնելու մեջ: Ինչպես նշած էինք, հայ ժողովուրդը իր բոլոր բաժանումներով կրնա ներկայացնել զորավոր ուժ մը, միությամբ ու միասնականությամբ: Անհրաժեշտ է նաև հայ եկեղեցվո միությունը:
Հայ եկեղեցին պետք է միանա մեկ ծրագրի, մեկ գիծի շուրջ՝ ի խնդիր հայ ժողովուրդի փրկության, ի խնդիր բռնագրավված հողերու ազատագրության:
Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆԻ Ֆբ էջից