Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Չզզվեցի՞ք էս «իրեք մանեթանոց» լացից ու մազ պռճոկելուց

Չզզվեցի՞ք էս  «իրեք մանեթանոց» լացից ու մազ պռճոկելուց
16.03.2024 | 18:52

Տատերի ասած ՝ էդ ու՞մ եք ըրմացնում ....Այ փիլթա-փիլթա

ըլի ձեր լեզուն, կռնատակներումդ օխտը մոծուկ դուս գա, ջաններդ որդնոտի, որ գլխի ընկնեք, թե կենդանի մարդու վրա սուգ ու շիվան չեն անի:

Աստծուն դժարեկան բան է դա:

Ոնց էլ բկներովդ կուլ է գնում ու ձեզ չի խեղդում նման ձևով վաստակած հացը:

Հայկական պետությունը կենդանի է ու չի մեռնելու:

Ի հեճուկս և իշխանության և տարատեսակ ընդդիմության`

չի՛ մեռնելու:

Հերիք բո՛լ է:

ՈՒ ձեններդ կտրե՛ք Աստծո կտրածի պես:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2188

Մեկնաբանություններ