ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Փա­շի­ն­յան, խոս­տո­վա­նիր, գու­ցե Զան­գե­զուրն է՞լ եք ար­դեն վա­ճա­ռել թուր­քե­րին

Փա­շի­ն­յան, խոս­տո­վա­նիր, գու­ցե Զան­գե­զուրն է՞լ եք ար­դեն վա­ճա­ռել թուր­քե­րին
27.11.2020 | 00:17

2020 թ. նո­յեմ­բե­րին ապ­րած յու­րա­քան­չյուր նոր օ­րը մեր ազ­գա­յին ցա­վի ու խայ­տա­ռա­կու­թյան նոր բա­ժին է։ Դա Նի­կոլ Փա­շի­նյա­նի տխ­րահռ­չակ «ժո­ղովր­դա­կան կա­ռա­վա­րու­թյան» գլ­խա­վոր «նվա­ճումն» է։ Նա մինչև վերջ է հասց­նում այն, ին­չը նրա «ու­սու­ցիչ» ու «կն­քա­հայր» Տեր-Պետ­րո­սյա­նին թույլ չտ­վե­ցին ա­նել 1997-98 թթ.։ Եր­կու տա­կանք գտել են ի­րար. ա­վե­լի ե­րի­տա­սար­դը հայ ժո­ղովր­դի դեմ կա­տա­րում է մի հան­ցա­գոր­ծու­թյուն, ո­րը 90-ա­կան­նե­րի վեր­ջին խա­փա­նե­ցին մի խումբ ան­ձինք՝ կա­րո­ղա­նա­լով վնա­սա­զեր­ծել հա­մար մեկ դա­վա­ճա­նին։


Սկ­սում է ուր­վագծ­վել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան, ուր մտց­ված են ռուս խա­ղա­ղա­պահ­ներ, հյու­սի­սա­յին մա­սի ա­պա­գան։ Ստիպ­ված ենք կոշտ կեր­պով ար­ձա­նագ­րե­լու. այն պայ­ման­նե­րում, ո­րոնց դեպ­քում դա կա­տար­վել է ու շա­րու­նա­կում է կա­տար­վել, տվյալ զո­րա­կազ­մի պար­տա­կա­նու­թյուն­նե­րի մեջ են մտ­նում ոչ միայն խա­ղա­ղա­պա­հու­թյու­նը և Ար­ցա­խի մնա­ցորդ­նե­րում հա­յե­րի պայ­մա­նա­կան պաշտ­պա­նու­թյու­նը Թուր­քիա­յի և կով­կա­սյան թա­թար­նե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նից, այլև Ռու­սաս­տա­նի օ­կու­պա­ցիոն ռե­ժի­մի հաս­տա­տու­մը ԼՂՀ-ի սպան­ված ան­կա­խու­թյան վրա։ Եվ ար­դեն այժմ Ար­ցա­խի կա­ռուց­ված­քը դառ­նում է մինչև 2008 թ. օ­գոս­տո­սը Հա­րա­վա­յին Օ­սիա­յի ի­րադ­րու­թյան նմա­նա­կը։


Այժմ այն­տեղ չի լի­նե­լու Հա­յաս­տա­նի այն­պի­սի ազ­դե­ցու­թյուն, ինչ­պի­սին կար նա­խորդ տա­րի­նե­րին։ Հնա­րա­վոր է, որ Բաք­վի ազ­դե­ցու­թյան ու­ժե­ղա­ցում էլ չի նա­խա­տես­վում։ Երևա­նյան իշ­խա­նու­թյուն­ներն Ա­լիևի վար­չա­կար­գին ըն­ծա­յե­ցին ոչ միայն Ար­ցա­խի շր­ջա­կա «անվ­տան­գու­թյան գո­տու» 5+2 շր­ջան­նե­րը, այլև Շու­շին, Շու­շիի շր­ջա­նը, գործ­նա­կա­նում ողջ Հադ­րու­թի շր­ջա­նը, զգա­լի հո­ղեր Մար­տա­կեր­տի, Աս­կե­րա­նի և Մար­տու­նու շր­ջան­նե­րից։ Հա­վա­նա­բար այդ­պի­սին է ազ­գի դա­վա­ճան Փա­շի­նյա­նի «լայն սիր­տը». տվյալ դեպ­քում մենք պար­տա­վոր չենք հա­վա­տա­լու օ­տա­րերկ­րյա այն ա­ռաջ­նորդ­նե­րին, ո­րոնք, չգի­տես ին­չու, շատ ա­րագ սկ­սե­ցին «ար­դա­րաց­նել» այդ... Դա պար­զա­պես ԱՄՆ-ի և Տեր-Պետ­րո­սյա­նի դրա­ծոն է, քա­նի որ մեր առջև այժմ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան փո­խա­րեն օ­կու­պաց­ված ան­կեն­սու­նակ տա­րած­քա­յին գո­յա­ցու­թյուն է, ո­րը հա­մա­պա­տաս­խա­նում է «Գոբ­լի պլան-1»-ի և «Բրայ­զա-Հոգ­լան­դի պլա­նի» ուր­վագ­ծե­րին։ Հույս ու­նեմ, որ ան­ձամբ ես երբևէ ի­րա­կան հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նամ հարց­նե­լու ան­ձամբ ՌԴ նա­խա­գա­հին և Ի­րա­նի գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դին. թե ին­չու էր դա պետք ԱՄՆ-ին ու Երևա­նում սիո­նիստ­նե­րի դրա­ծո­նե­րին, հաս­կա­նա­լի է։ Բայց դուք՝ Մոսկ­վա և Թեհ­րան, ին­չու՞ ո­րո­շե­ցիք դրան ա­ջակ­ցել։


Տվյալ տա­րած­քում (ՌԴ-ի օ­կու­պա­ցիա­յի գո­տում) հնա­րա­վոր է, որ կով­կա­սա­թա­թա­րա­կան անձ­նագ­րեր չեն տա­լու և չեն ճա­նա­չե­լու այդ հան­րա­պե­տու­թյան օ­րենք­նե­րը։ Ար­ցախն սկ­սում է ա­նինք­նու­րույն կյան­քով ապ­րել Ռու­սաս­տա­նի խնա­մա­կա­լու­թյան տակ։ Ար­դեն հի­մա պարզ է, որ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը մտա­դիր չեն հե­ռա­նա­լու 5 տա­րի հե­տո։ Այդ է վկա­յում ռու­սա­կան զո­րա­կազ­մի բա­ցա­զատ­ման աս­տի­ճա­նը։ Հա­մա­ցան­ցում ե­րևում է, որ ՌԴ-ն Ար­ցախ է բե­րում հր­թի­ռա­յին հա­մա­կար­գեր ու տան­կեր։ Մաս­նա­վո­րա­պես լավ նկա­տե­լի են «Գրադ» կա­յանք­նե­րը։ Ակն­կալ­վու՞մ է նրանց նպա­տա­կա­յին կի­րա­ռու­թյու­նը 1,6-40 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա։ Հի­մա չենք կա­րող ա­սել։ Նա­յե­լու և խոր­հե­լու ենք, թե «խա­ղա­ղա­պահ­նե­րի» ին­չին են պետք կենտ­րո­նաց­ման շր­ջա­նում բաց և քո­ղարկ­ված կեն­դա­նի ու­ժի, չզրա­հա­վոր­ված տեխ­նի­կա­յի և զրա­հա­մե­քե­նա­նե­րի, հրե­տա­նա­յին և ա­կա­նա­նե­տա­յին մարտ­կոց­նե­րի, հրա­մա­նա­տա­րա­կան կե­տե­րի և այլ թի­րախ­նե­րի խոց­ման, մար­տա­կան ի­րադ­րու­թյան տար­բեր պայ­ման­նե­րում այլ խն­դիր­նե­րի լուծ­ման հա­մար նա­խա­տես­ված կա­յանք­նե­րը։ Իսկ ու՞մ վրա են մտա­դիր «Գրադ­նե­րից» հր­թի­ռա­յին հար­ված­ներ հասց­նե­լու ռուս զին­վո­րա­կան­նե­րը։ Ա­ռայժմ չկա այդ հար­ցի հս­տակ պա­տաս­խա­նը...


Այ­սինքն՝ Ար­ցա­խում ռուս զին­վո­րա­կան­նե­րը խրա­մա­տա­վոր­վե­լու և ի­րենց դիր­քերն ու­ժե­ղաց­նե­լու են լր­ջո­րեն. ա­մեն ինչ չի սահ­մա­նա­փակ­վի միայն հետևա­կով, ինչ­պես դա ե­ղել է Հա­րա­վա­յին Օ­սիա­յում։ Բա­ցի դրա­նից, Ար­ցա­խի ռազ­մա­կան ծանր տեխ­նի­կան մնում է տե­ղում։ Մնա­ցած զեն­քը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, պահ­վե­լու է ռազ­մա­կան պա­հեստ­նե­րում։ Հա­ղոր­դում­ներ կան Ար­ցախ ու­ղար­կե­լու նպա­տա­կով Ռու­սաս­տա­նում ինչ-որ ռազ­մա­կա­նաց­ված մաս­նա­վոր ըն­կե­րու­թյան (ՌՄԸ) հա­մար պայ­մա­նագ­րա­յին ծա­ռա­յող­նե­րի հա­վա­քագր­ման մա­սին։ Այդ տվյալ­ներն ա­ռայժմ չեն հաս­տատ­վում լուրջ աղ­բյուր­նե­րի կող­մից։ Են­թադր­վում է, որ լրա­ցու­ցիչ կոր­պուս է կազ­մա­վոր­վե­լու, ո­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րի մեջ է մտ­նե­լու պա­տե­րազ­մը շա­րու­նա­կել ցան­կա­ցող ան­վե­րահս­կե­լի զին­ված ջո­կատ­նե­րի զի­նա­թա­փու­մը։ Ե­թե դա ճիշտ է, ա­պա, ըստ էու­թյան, այդ պայ­մա­նագ­րա­յին ծա­ռա­յող­նե­րը պետք է ու­ժե­ղաց­նեն ռու­սա­կան զո­րա­կազ­մը։


Ար­ժե ա­ռան­ձին դի­տար­կել ԼՂՀ վար­չա­կազ­մի ձևա­վոր­ման հար­ցը։ Ռու­սա­կան մի շարք աղ­բյուր­նե­րում ար­դեն գրում են նաև՝ «ինք­նա­վա­րու­թյուն», կար­ծես թե ար­դեն ո­րո­շում կա Ար­ցա­խի հան­րա­պե­տու­թյան մնա­ցորդ­ներն ինք­նա­վա­րու­թյան կար­գա­վի­ճա­կով ՌԴ-ի կազմ մտց­նե­լու մա­սին։ Ստեղծ­վում են կա­ռա­վար­ման ռու­սա­կան կա­ռույց­նե­րի նմա­նակ­ներ։ Ար­դեն Ստե­փա­նա­կերտ են ժա­մա­նել ՌԴ ԱԻՆ-ի ստո­րա­բա­ժա­նում­ներ։ Ընդ ո­րում գր­վում է, թե իբր Ռու­սաս­տա­նը չի նա­խա­տե­սում Ար­ցա­խի կա­ռա­վար­ման լիա­կա­տար «գրա­վում»։ Իբր խոս­քը հետ­պա­տե­րազ­մյան վե­րա­կան­գն­մանն օգ­նե­լու մա­սին է։ Այ­սինքն դա­վա­ճան Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը լիո­վին ձեռն­տու է Ռու­սաս­տա­նին ու կով­կա­սյան թա­թար­նե­րին։ Թե ինչ­քան լուրջ են որ­պես հաղ­թող Ար­ցախ վե­րա­դառ­նա­լու շուրջ Մոսկ­վա­յի ծրագ­րե­րը (ա­ռա­ջին ան­գամ դա ե­ղել է 1805 թ. մա­յի­սի 26-ին, ռուս-պարս­կա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ), վերջ­նա­կա­նա­պես պարզ կլի­նի մի քա­նի տա­րի հե­տո։ Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի փո­փոխ­ման ա­ռա­ջին նշա­նը կա­րող է լի­նել, օ­րի­նակ, ար­ցախ­ցի­նե­րի ձեռ­քին ռու­սա­կան անձնագ­րե­րի աս­տի­ճա­նա­կան հայ­տն­վե­լը։ Ա­վե­լի խո­րա­նալն ի­մաստ չու­նի՝ հաշ­վի առ­նե­լով, որ թուր­քերն ու կով­կա­սյան թա­թար­նե­րը պա­հան­ջում են ռուս­նե­րի հե­ռա­ցում և Ար­ցա­խի վերջ­նա­կան օ­կու­պա­ցիա։ Այդ­պի­սին է Փա­շի­նյա­նի և «քայ­լա­րած­նե­րի» կեղծ հե­ղա­փո­խու­թյան «ար­դյուն­քը»։


Բայց դա ամ­բող­ջը չէ։ Նո­յեմ­բե­րի 19-ին մի շարք ԶԼՄ-ներ (ան­գամ ռու­սա­կան) հա­ղոր­դե­ցին, որ Ա­լիևը Պու­տի­նին փաս­տի ա­ռաջ է կանգ­նեց­րել. «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում թուր­քա­կան զոր­քեր են լի­նե­լու»։ Գրել են, որ ՌԴ նա­խա­գա­հի հետ զրույ­ցում Ա­լիևը բա­ցեի­բաց հայ­տա­րա­րել է, որ թուր­քա­կան զոր­քե­րը լի­նե­լու են նախ­կին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան թուր­քա­կան օ­կու­պա­ցիա­յի գո­տում։ Այս­պի­սով, Ա­լիևը Պու­տի­նին ուղ­ղա­կիո­րեն կանգ­նեց­րել է ԼՂՀ տա­րածք թուր­քա­կան բա­նակ մտց­նե­լու փաս­տի ա­ռաջ՝ հաշ­վի առ­նե­լով, որ այդ թե­ման նույ­նիսկ չի քն­նարկ­վել։ Այ­սինքն՝ դա Ա­լիևի անձ­նա­կան նա­խա­ձեռ­նու­թյունն է։ Վե­րա­տե­ղաբ­շխ­ման մա­սին հա­մա­պա­տաս­խան կար­գադ­րու­թյունն ար­դեն ու­ժի մեջ է մտել։ Էր­դո­ղանն իր հեր­թին հրա­մա­նա­գիր է ստո­րագ­րել Բաք­վի հան­րա­պե­տու­թյուն ոչ միայն մի քա­նի հա­զար թուրք զին­վո­րա­կան, այլև զրա­հա­տեխ­նի­կա և զա­նա­զան սպա­ռա­զի­նու­թյուն ու­ղար­կե­լու մա­սին, ին­չը նույն­պես ցույց է տա­լիս, որ ան­տես­վում են այդ­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի բա­ցա­կա­յու­թյան մա­սին Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը։


Ռազ­մա­կան վեր­լու­ծա­բան­նե­րը կար­ծում են, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մը լիո­վին կա­րող է ՌԴ-ին տար­բեր պայ­ման­ներ ներ­կա­յաց­նել՝ ցան­կա­ցած պա­հին հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղու­թյուն սկ­սե­լով ԼՂՀ-ի ողջ տա­րած­քի վրա վե­րահս­կո­ղու­թյուն սահ­մա­նե­լու նպա­տա­կով, իսկ դա կհան­գեց­նի հա­մա­ձայ­նագ­րի խզ­ման։ Միևնույն ժա­մա­նակ Ռու­սաս­տանն էլ «ապ­շե­րո­նյան խա­նու­թյան» ղե­կա­վար­նե­րին «տե­ղը դնե­լու» հնա­րա­վո­րու­թյուն ու­նի։ Բայց Պու­տի­նը պատ­րա՞ստ է խոս­տո­վա­նե­լու, որ իր եր­կու այ­տե­րին ապ­տա­կել են եր­կու պան­թուր­քիստ­ներ, և Թուր­քիա­յին ու կով­կա­սյան թա­թար­նե­րին ցույց տա­լու, որ ին­քը՝ Պու­տի­նը, ի­րա­կա­նում «վատ քրիս­տո­նյա» է և պատ­րաստ է գո­նե քա­ղա­քա­կան վրեժ լու­ծե­լու եր­կու ար­կա­ծախն­դիր­նե­րից՝ Էր­դո­ղա­նից և Ա­լիևից։
Ներ­կա­յումս շփ­ման գծում ներ­կա են ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը, ո­րոնց խն­դիրն է՝ հետևել Հա­յաս­տա­նի և կով­կա­սյան թա­թար­նե­րի միջև հրա­դա­դա­րի հա­մա­ձայ­նագ­րի կա­տար­մա­նը։ Ես մինչև հի­մա տա­րա­կու­սան­քի մեջ եմ. ին­չու՞ Հա­յաս­տա­նը, ո­րը պաշ­տո­նա­պես չի էլ պա­տե­րազ­մել։ Եվ ե­թե կռ­վել էլ է, ա­պա տա­րօ­րի­նակ ձևով. հա­րյու­րա­վոր­նե­րը, ե­թե ոչ հա­զա­րա­վոր­նե­րը, այդ­պես էլ զին­կո­մի­սա­րիատ­ներ չեն կանչ­վել։ Ե­ղել են նաև դեպ­քեր, երբ կա­մա­վոր­նե­րը հա­սել են Ար­ցախ, բայց... տուն են ու­ղարկ­վել։ Նո­յեմ­բե­րի 19-ի իր մա­մու­լի կոն­ֆե­րան­սում շատ բան է բա­ցա­հայ­տել Հա­յաս­տա­նի ՊՆ ԳՇ-ի նախ­կին պետ, գե­նե­րալ-գն­դա­պետ Մով­սես Հա­կո­բյա­նը։ Մեջ­բե­րենք միայն ա­մե­նա­հե­տաքր­քիր մա­սը. «Պա­տե­րազ­մի եր­րորդ օ­րը վար­չա­պետ Փա­շի­նյա­նը հրա­մա­յեց դա­դա­րեց­նել զո­րա­մա­սե­րի հա­մալ­րու­մը։ Եվ դա անհ­նար է հեր­քել, ո­րով­հետև նրանք, ով­քեր պա­տաս­խա­նա­տու են և հիա­նա­լի գի­տակ­ցում էին, որ դրա հա­մար ի­րենք կա­րող են են­թարկ­վել պա­տաս­խա­նատ­վու­թյան, ձայ­նագ­րել են այդ հրա­մա­նը, և ձայ­նագ­րու­թյունն առ­կա է»։ Դա ծան­րա­գույն պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյուն է. գե­նե­րալ Հա­կո­բյա­նին չհա­վա­տա­լու հիմ­քեր չկան, մա­նա­վանդ որ առ­կա է ձայ­նագ­րու­թյու­նը։ Ա­հա և «Հայ­տա­րա­րում եմ Հայ­րե­նա­կան պա­տե­րազմ»-ը, ա­հա և «զո­րա­հա­վա­քը», ա­հա և «Թա­սիբ չու­նե՞ք»-ը և Փա­շի­նյա­նի մնա­ցած ողջ սու­տը։


Ռու­սաս­տա­նի ՊՆ տե­ղե­կա­գի­րը նույն օ­րը պն­դում էր, թե իբր շա­րու­նակ­վում է «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի տա­րած­քում հրա­դա­դա­րի ռե­ժի­մի պահ­պան­ման վե­րահս­կո­ղու­թյան խն­դիր­նե­րի կա­տա­րու­մը»։ Այդ դեպ­քում ին­չու՞ է ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան հյու­սի­սա­յին գո­տուց սկս­վել հա­յե­րի, ընդ ո­րում, նախ­կին փախս­տա­կան­նե­րի, տար­հա­նու­մը 7 գյու­ղից։ Այդ դեպ­քում ու՞մ են պետք ի­րադ­րու­թյան շուր­ջօ­րյա դի­տար­կու­մը և հրա­դա­դա­րի ռե­ժի­մի պահ­պան­ման վե­րահս­կո­ղու­թյու­նը, այն էլ՝ 23 դի­տա­կե­տում, ե­թե հա­յե­րին տար­հա­նում են։ ՈՒ տագ­նա­պը բո­լո­րո­վին չի վե­րաց­նում այն, որ «պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Սեր­գեյ Շոյ­գուի ցու­ցու­մով չճա­նաչ­ված Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում բաց­վել է ա­կա­նա­զերծ­ման, հաշ­տեց­ման, տրանս­պոր­տա­յին ա­պա­հով­ման, բժշ­կա­կան և առևտրա-կեն­ցա­ղա­յին ա­պա­հով­ման ևս 5 հու­մա­նի­տար կենտ­րոն»։


ՈՒ՞մ է դա պետք, Հա­յաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներ։ Չէ՞ որ դուք չեք կա­րող չի­մա­նալ Ա­լիևի խոստ­ման և Ար­ցախ թուր­քա­կան զոր­քեր ու­ղար­կե­լու մա­սին։ Ա­յո, օ­կու­պաց­ված, բայց մե՛ր Ար­ցախ։ Մեր հո­ղի վրա օ­կու­պանտ­նե­րը միշտ լի­նե­լու են օ­կու­պանտ­ներ, չեն դառ­նա­լու տե­րեր։ Ան­գամ Արևմուտ­քին ծա­ռա­յող սի­րիա­կան աղ­բյուր­նե­րը նո­յեմ­բե­րի 19-ին գրել են. «Թուր­քիան պն­դում է, որ սի­րիա­ցի ա­հա­բե­կիչ­նե­րը մնան Ադր­բե­ջա­նում»։ Խոս­քը սի­րիա­ցի 6 հա­զար ջի­հա­դա­կան ա­հա­բե­կիչ­նե­րի մա­սին է՝ տե­ղե­կաց­նում է ոչ­կա­ռա­վա­րա­կան «Մար­դու ի­րա­վունք­նե­րի գծով սի­րիա­կան դի­տա­րա­նը» (SOHR), ո­րը կապ­ված է ԱՄՆ-ի, Իս­րա­յե­լի և Անգ­լիա­յի «Սպի­տակ սա­ղա­վարտ­ներ» ան­վամբ հայտ­նի սկան­դա­լա­յին գոր­ծա­կա­լու­թյան հետ։ Ար­դեն հայտ­նի է, որ Բա­քուն «քա­ղա­քա­ցիու­թյուն» է տա­լիս այդ ա­հա­բե­կիչ­նե­րին ու կա­ցա­րան­ներ տրա­մադ­րում։ Հե­ղի­նա­կը չի զար­մա­նա, ե­թե շու­տով աշ­խարհն ի­մա­նա, որ ա­հա­բե­կիչ­նե­րին բնա­կեց­նում են հենց այն­տեղ, որ­տե­ղից ար­տաք­սել են ար­ցախ­ցի հա­յե­րին։ ՈՒ թե ին­չով են զբաղ­ված լի­նե­լու ա­հա­բե­կիչ­ներն ար­դեն մի ա­միս հե­տո, կաս­կա­ծել կա­րող է միայն «քայ­լա­րած­նե­րի» խել­քը թռց­րած կողմ­նա­կի­ցը. Շու­շիի գո­տում ար­դեն 12 մարդ է առևանգ­ված։
Միայն թուր­քե­րի կող­մից Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օ­կու­պա­ցու­մից և Ի­րա­նի տա­րած­քի վրա ա­հա­բե­կիչ­նե­րի հար­ձա­կու­մից հե­տո մեր հա­րա­վա­յին հարևա­նի «աչ­քե­րը բաց­վե­ցին»։ Վեր­ջերս Ի­րա­նի խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը ե­լույթ է ու­նե­ցել Ար­ցա­խի դեմ կով­կա­սյան թա­թար­նե­րի պա­տե­րազ­մին Թուր­քիա­յի մի­ջամ­տու­թյան առ­թիվ։ Ա­հա այդ ե­լույ­թի այն հատ­վա­ծը, ո­րը «Ֆեյս­բու­քում» տե­ղադ­րել է Ի­րա­նի քա­ղա­քա­ցի Փոո­յա Հո­սեյ­նին. «Մենք չենք ճա­նա­չում այն մի­ջանց­քը, ո­րը ծա­ռա­յե­լու է Թուր­քիա­յին։ Ան­մի­ջա­կա­նո­րեն մի­ջամ­տե­լով եր­կու ան­կախ պե­տու­թյուն­նե­րի գոր­ծե­րին՝ Թուր­քիան այդ ամ­բողջ ըն­թաց­քում ՆԱ­ՏՕ-ի, ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի հա­մար ճա­նա­պարհ էր բա­ցում դե­պի Կաս­պից ծով։ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան խոր­հր­դա­րա­նը պետք է հան­դես գա տա­րա­ծաշր­ջա­նում Թուր­քիա­յի մի­ջամ­տու­թյան դեմ և պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րի, որ Ի­րա­նը չի ճա­նա­չում տա­րա­ծաշր­ջա­նում սահ­ման­նե­րի աշ­խար­հագ­րա­կան փո­փո­խու­թյու­նը և այն մի­ջանց­քը, ո­րը Թուր­քիան այն­պես ու­զում է ստա­նալ։ Ի­րա­նի ժո­ղո­վու՛րդ, մեր հյու­սի­սարևմտյան սահ­մա­նում կան խն­դիր­ներ, ո­րոնք, ու­շադ­րու­թյուն չդարձ­նե­լու դեպ­քում, կա­րող են վե­րա­ճել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ղե­տի»։


Լավ է, որ ի­րա­նա­կան խոր­հր­դա­րա­նում կա գո­նե մեկ պատ­գա­մա­վոր, որն արթ­նա­ցել է և սկ­սել տես­նել։ Մենք տես­նում ենք, որ նրա ե­լույթն ար­տա­ցո­լում է Ի­րա­նի հա­սա­րա­կու­թյան հայ­րե­նա­սեր մա­սի ան­հան­գս­տու­թյունն իր երկ­րի ա­պա­գա­յի նկատ­մամբ, ոչ ա­վե­լի։ Հա­վե­լեմ, որ առն­վազն 1996 թվա­կա­նից ան­ձամբ ես Ի­րա­նի դի­վա­նա­գետ­նե­րի ու փոր­ձա­գետ­նե­րի հետ շփ­վե­լիս բազ­միցս ըն­դգ­ծել եմ, որ նրանց պե­տու­թյա­նը ծայ­րա­հեղ ձեռն­տու է, որ Ի­րա­նը սահ­մա­նակ­ցի ան­կախ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հետ։ Իսկ այժմ՝ վերջ. Ա­լիևը կնոջ հետ գնա­ցել է մինչև Խո­դա Օ­փա­րի­նի կա­մուր­ջը և բազ­ման­շա­նակ հայ­տա­րա­րել, որ դա «հա­վերժ բա­րե­կա­մու­թյան սահ­մանն է», միա­ժա­մա­նակ այն նույն տա­րած­քից, որ­տեղ նա ստում էր Ի­րա­նի հետ «հա­վերժ բա­րե­կա­մու­թյան» մա­սին, սուն­նի ա­հա­բե­կիչ պան­թուր­քիստ­ներն ար­դեն փոր­ձում էին ներ­խու­ժել ի­րա­նա­կան տա­րածք։


Հա­մոզ­ված եմ՝ ե­թե Հա­յաս­տա­նում լի­ներ այլ իշ­խա­նու­թյուն, ոչ թե սա, որն այդ­պես հպարտ է իր «թավ­շյա աս­ֆալ­տով», Ի­րանն այլ կերպ կպա­հեր ի­րեն։ Բայց կա այն, ինչ կա։ Կով­կա­սյան թա­թար­նե­րի խա­մա­ճիկ պետ­գո­յա­ցու­թյունն ար­դեն 500 մլրդ դո­լա­րի պա­հանջ է ներ­կա­յաց­րել Հա­յաս­տա­նին «Ղա­րա­բա­ղի օ­կու­պաց­ման» հա­մար ու հն­չեց­րել նաև «փոխ­զի­ջու­մը», թե՝ դուք փող չու­նեք, «հպարտ քայ­լա­րած­ներ», ուս­տի տա­րածք­նե­րով տվեք, սկզ­բում՝ Զան­գե­զու­րը... Փա­շի­նյան, խոս­տո­վա­նիր, գու­ցե Զան­գե­զուրն է՞լ եք ար­դեն վա­ճա­ռել թուր­քե­րին... Թե՞ այս ան­գամ էլ 5 հա­զա­րից ոչ պա­կաս ե­րի­տա­սարդ կյան­քեր կս­պա­նեք... Ձեր խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վո­րու­հի Նա­զա­րյանն ար­դեն խոս­տո­վա­նել է, որ կան­խամ­տած­ված կեր­պով է Շու­շին հան­ձն­վել՝ խա­ղար­կե­լով «պար­տու­թյուն»... Հա­յաս­տանն ու Ար­ցախն ա­ռանձ­նա­կի օ­գուտ չու­նեն այն հայ­տա­րա­րու­թյու­նից, ո­րը հն­չեց­վել է Ի­րա­նի խոր­հր­դա­րա­նում։ Բայց, ինչ­պես ա­սում է հայ ժո­ղո­վուր­դը, «կե­նաց­նե­րը քաղց­րա­նում են»։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 73629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ