Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Հայրենի լեռները ստորագրությամբ հանձնող ղեկավարը գործում է ի շահ թշնամու

Հայրենի լեռները ստորագրությամբ հանձնող ղեկավարը գործում է ի շահ թշնամու
21.04.2024 | 22:00

Կա երկու հիմնական թեզ, որքան ուզում եք ծաղկեցրեք, ամենը հիմնված է այս երկու թեզի վրա։

1․ Պայքա՛ր հանուն վառ գալիքի

2․ «Լավ» կյանք, թքած վաղվա վրա

Առաջին թեզի հետևորդները միշտ և ամենուր քիչ են լինում, որովհետև դժվար է։ Երկրորդ թեզով ապրողները միշտ շատ են, որովհետև հեշտ է:

Առաջին թեզի հետևորդները կռվում են, հաղթում են, պարտվում են, սովորում են իրենց սխալների վրա, բայց չեն հանձնվում:

Երկրորդները հարմարվում են, խուսափում են, բողոքում են, փնտրում են մեղավորներ, լքում են:

Առաջինները պատրաստ են զրկանքներ կրել՝ հանուն չտալու, երկրորդները տալիս են, որ զրկանքներ չկրեն:

Առաջինները մտածում են ապահով ու երջանիկ միջավայր ստեղծելու մասին, երկրոդները փնտրում են ուրիշների ստեղծած լավ միջավայրերը, որ գնան վայելեն։

Առաջինները պատրաստվում են պատերազմի, երկրորդները նայում են ռուսին, ամերիկացուն կամ պարսիկին։

Գիտե՛մ, ցավոտ է ընդունելը այս ամենը, բայց, ընդունենք–չընդունենք, այդպես է։

Այսօրվա քաղաքականությունը խելագարության է հասցնում առաջիններին, երկրորդները փորձում են տրամաբանություն գտնել այս ամենի մեջ։

Հ․Գ․Հայրենի լեռները ստորագրությամբ հանձնող ղեկավարը գործում է ի շահ թշնամու՝ ամեն պարագայի մեջ։ Լռողները հանցակից են:

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ