ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Միայն կյանքի մանրամասների մեջ խորանալը չի կարող ցույց տալ ճիշտ ճանապարհ

Միայն կյանքի մանրամասների մեջ խորանալը չի կարող ցույց տալ ճիշտ ճանապարհ
21.04.2024 | 19:02

Վերևից ներքև (top down) մոտեցումը լավագույնն է պրոբլեմները իրենց ամբողջության մեջ տեսնելու ու հասկանալու համար։

Ժամանակին մեզնում այդ բանը լավ հասկանում էր Հովհաննես Թումանյանը և դրա համար էլ խորհուրդ էր տալիս «աշխարհին նայել արևի նման»։

Բայց սիստեմային գիտությունն ասում է, որ պետք է խորանալ նաև աշխարհի մանրամասների մեջ, քանի որ, հասկանալուց բացի, պետք է նաև այն կառուցել, իսկ դրա համար պետք է իրար միացնել վերևից ներքև (top down) և ներքևից վերև (bottom up) կյանքի մանրամասներով հարստացած մոտեցումները։

Իսկ Մեծն Թումանյանը անզուգական վարպետ էր նաև կյանքի մանրամասները տեսնելու գործում։

Այստեղից նաև մեկ այլ եզրակացություն՝ միայն կյանքի մանրամասների մեջ խորանալը չի կարող ցույց տալ ճիշտ ճանապարհ, եթե այն չի ուղղորդվում կյանքն իր ամբողջության մեջ տեսնող վերևից-ներքև մոտեցումով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1382

Մեկնաբանություններ