Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Գլոբալիզացիան պատեր է ծնում

Գլոբալիզացիան պատեր է ծնում
31.08.2024 | 17:00

50 տարի առաջ աշխարհում հայտնի էր մեկ պատ՝ Բեռլինի պատը։ Հիմա, գլոբալիզացիայի ժամանակաշրջանում, պատերի թիվը շատանում է, և դա ընդամենը սկիզբն է։

ԱՄՆ-ը պատ է կառուցում Մեքսիկայի սահմանին, Իրանը՝ Աֆղանստանի, Իսրայելը՝ իր հարևանների, Հայաստանում են փորձում պատեր կառուցել, ֆինանսների սղության պատճառով՝ դեռևս դեկորատիվ, Բրիտանիան, եթե ձևը գտներ, Լա Մանշում՝ ծովի մեջտեղում, ևս մի պատ կկառուցեր։ Մյուս պատերի մասին դուք կավելացնեք։ Եվ սա դեռ սկիզբն է։

Փաստորեն, գլոբալիզացիան պատեր է ծնում։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2696

Մեկնաբանություններ