Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Վախի մթնոլորտի ուժեղացումը հնարավորություն է տալիս իշխանությանը կատարել հակապետական քայլեր

Վախի մթնոլորտի ուժեղացումը հնարավորություն է տալիս իշխանությանը կատարել հակապետական քայլեր
02.09.2024 | 09:25

Երկրի սուվերենիտետի նվազման և այն ավելի հզորներին փոխանցելու հետ միասին իշխանության ու պետություն-ժողովրդի շահերի տարբերությունը մեծանում է, որը նաև կախված է տիրող մենթալիտետային տեսակից կամ տիրող վախի մթնոլորտից։

Վախի մթնոլորտի ուժեղացումը հնարավորություն է տալիս իշխանությանը կատարել ավելի ու ավելի էգոիստական ու հակապետական քայլեր, առանց իշխանության կայունությունը կորցնելու։

Այս իմաստով պրոֆեսիոնալիզմը, որը բոլոր ոլորտներում նորմալ գործունեության պարտադիր պայման է՝ հիմնված գիտելիքի, փորձի ու հմտությունների վրա, իշխանության դեպքում ունի մյուս ոլորտներից զգալի տարբերություններ։

Բոլոր ոլորտներում էլ մարդկանց արդյունավետ գործունեությունը չի սահմանափակվում նեղ իմաստով ունեցած փորձով, գիտելիքով ու հմտություններով, այլ պահանջում է լրացուցիչ հատկություններ, ներառյալ մարդկանց բարոյական պատկերը։

Եվ ինչքան կոնկրետ գործունեության տեսակը կապված է մասշտաբային պոտենցիալ շահերի ու կորուստների և դրանց հետ կապված պատասխանատվությունների ու ռիսկերի հետ, այն ավելի է պահանջում ոչ լիովին բարոյական կոմպրոմիսներ ուրիշների շահերի հետ։

Այդ իմաստով իշխանական գործունեությունը այն ոլորտն է, որտեղ շահերն ու կորուստները շատ մեծ են և անարդար կոմպրոմիսների ու ավելի ուժեղների անբարոյական պահանջների պայմաններում իշխանություն իրականացնողը պետք է ունենա համապատասխան բարոյական պատկեր։

Հաճախ էլ, ավելի հզորների ազդեցության ոլորտում գործող իշխանությունը «արդյունավետ» գործունեություն ծավալելու համար պարտադիր չէ դասական իմաստով պրոֆեսիոնալ լինել, դրա համար բավական է միայն լինել աչքաբաց կամակատար՝ ունենալով նաև տականքային հատկություններ՝ կեղտոտ կոմպրոմիսները կուլ տալու և մարսելու համար։

Այստեղից էլ՝ կախյալ իշխանություններում ոչ պրոֆեսիոնալ և կասկածելի բարոյականության տեր մարդկանց հայտնվելու զգալի հնարավորությունն ու շանսը, որը լիովին համաձայնության մեջ է ավելի հզորների շահի հետ, բայց այն, որպես կանոն, հակառակ կարող է լինել նաև հանրության շահին։

Հ․Գ․ Նույնն է նաև այն բոլոր ոլորտներում, որտեղ կան մեծ շահեր ու կորուստներ, ինչպիսին է, ասենք, բիզնեսը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2433

Մեկնաբանություններ