Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են ատել հայերին, Հայաստանում՝ համագործակցել թուրքերի հետ

Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են ատել հայերին, Հայաստանում՝  համագործակցել թուրքերի հետ
03.02.2024 | 10:15

Ժաննայի ղեկավարած ԿԳՄՍՆ-ն պարզաբանում չունի՞ 5-րդ դասարանի Մայրերիի գրքի պահով, որտեղ «համագործակցություն» թեմայի շրջանակներում հայաստանցի երեխաներին մատուցվում է ադրբեջանցի հեղինակ Արզու Սոլաթնի «Մեր բակի պատմությունը» ստեղծագործությունը:

Հետաքրքիր է, հայ ծնողները տեղյա՞կ են, որ իրենց երեխաներին քայլիստ-հակահայերը պատրաստում են մորթվելու, քանի որ մինչ Նիկոլ Անհողն աջուձախ զառանցում է թուրքերի հետ խաղաղության մասին, ադրբեջանցիները բացարձակ արհամարհած ունեն Նիկոլի կոչերը և իրենց երեխաներին դաստիարակում են կենդանական հայատյացության ոգով՝ դպրոցներում երեխաների ներկայությամբ վառելով Հայաստանի դրոշը, հայերին ներկայացնում են որպես Ադրբեջանի թշնամի, բեմականացումներ կազմակերպում, որտեղ երեխաները սպանում են հայերին և այլն:

44-օրյա պատերազմից հետո Ալիևի կողմից բացված Բաքվի «ռազմական ավարի» պուրակը դարձել է ադրբեջանցի դպրոցականների այցելության ՊԱՐՏԱԴԻՐ վայր, որտեղ դպրոցականները ծաղրում, թքում և ծեծում են հայ զինվորականների խրտվիլակները և նկարվում նրանց հետ:

Հետաքրքիր է, ադրբեջանական ո՞ր դասագրքում կարելի է հանդիպել հայ հեղինակի ստեղծագործության, որ սորոսական Ժաննայի ղեկավարած գերատեսչությունը թույլ է տվել այս բովանդակությամբ հակահայ դասագիրք տպագրել 5-րդ դասարանի աշակերտների համար:

Նիկոլի իշխանությունը հայ ժողովրդի գլխին նոր ցեղասպանություն է կազմակերպում՝ աճող սերնդին դաստիարակելով խաղաղասիրությամբ թուրքերի նկատմամբ, ովքեր հայերին շարունակում են դիտարկել որպես թշնամի և ոչնչնացման ենթակա ժողովուրդ:

Դպրոցականների ծնողնե՛ր, շարունակելու՞ եք լռել:

Ինչպես 44-օրյա և դրանից հետո տեղի ունեցած պատերազմներում Նիկոլը սպանեց 5 հազարից ավելի մարդու, այնպես էլ ձեր երեխաներին է սպանելու իր թրքամետ խաղաղասիրությամբ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 7325

Մեկնաբանություններ