«Եվրոպական երկրներին անհրաժեշտ է ևս 300 հազար զինվոր՝ պատերազմի դեպքում առանց ԱՄՆ-ի աջակցության Ռուսաստանից պաշտպանվելու համար: Անվտանգության երաշխիքը ՆԱՏՕ-ի կողմից ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օրոք այնքան էլ հուսալի չի թվում։ Ռուսաստանը կարող է առաջիկա երեք-տասը տարում ռազմական հզորություն ձեռք բերել, որը բավական կլինի ԵՄ երկրների վրա հարձակվելու համար: Ամեն տարի ԵՄ երկրներին անհրաժեշտ կլինեն մոտ 250 մլրդ եվրոյի լրացուցիչ ռազմական ծախսեր»,- գրել է Bild-ը։               
 

«Հարցերը փողոցում չեն լուծվում»

«Հարցերը փողոցում չեն լուծվում»
06.11.2014 | 15:18

Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի և նրա փոքրաթիվ համախոհների իրականացրած ակցիայից մեկ տարի անց նույն հրապարակում բազմամարդ հանրահավաքներ է հրավիրում ոչիշխանական եռյակը, որի դոմինանտ ուժը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: Ի՞նչ արդյունքներ կարող ենք ակնկալել այդ հանրահավաքներից:

Արվեստաբան, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ փողոցում չեն լուծվում նման հարցերը, այլ բոլորովին այլ տեղ.
«Ես կարծում եմ, որ տեղի են ունենում խորքային պրոցեսներ: Խորքային երևույթները հնարավոր չէ փոխել միանգամից: Գիտության, կրթության ոլորտում են տեղի ունենում փոփոխություններ, որոնք էական են»:
Նազարեթ Կարոյանի համոզմամբ` Գագիկ Ծառուկյանին եթե անգամ հաջողվի փոփոխություններ իրականացնել, դրանք չեն լինի այն փոփոխությունները, որոնց պահանջն ունի մեր հասարակությունը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 28688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ