ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միքայել Պողոսյան. Նիկոլ Փաշինյանը հոգեվարքի մեջ է. ափսոսում եմ, որ աջակցել եմ նրան

Միքայել Պողոսյան. Նիկոլ Փաշինյանը հոգեվարքի մեջ է. ափսոսում եմ, որ աջակցել եմ նրան
28.11.2020 | 23:01

Ինձ թվում է՝ իշխանությունը հոգեվարքի մեջ է, ի վիճակի չէ որևէ լուրջ որոշում կայացնելու, Շառլ Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը։

«Խորին հիասթափություն եմ ապրում, որովհետև ժամանակին հավատացել եմ, այսօր ուղղակի ինձ տապալված եմ զգում, և ոչ միայն ես, այլ շատ արվեստագետներ, մարդիկ, ովքեր հավատացել են։ Այսօրվա մեր այստեղ գտնվելու գերագույն նպատակը միաբանվելն է՝ հանուն այն տղաների, որոնք ուղղակի անելանելի վիճակում են», - ասաց Միքայել Պողոսյանը։
«Կոչ եմ անում, որ բոլորս կարողանանք մեր սխալներին օբյեկտիվ նայել, վերականգնվել և միաբանվել։ Սա ուղղակի դավաճանություն է, բոլոր փաստերով, եզրահանգումներով հասկանում ես, որ չէր կարող հայ զինվորը պարտվել։ Այդ մի հոգին հոգեվարքի մեջ է, չգիտեմ, իր վերջն ինչ է լինելու, բայց լավ չի լինելու, ցավով եմ ասում դրա մասին», - ասաց Միքայել Պողոսյանը։

Դիտվել է՝ 3477

Մեկնաբանություններ