ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գեղարքունիքի մարզում վնասվել է 40 տուն, 2 դպրոց. Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզում վնասվել է 40 տուն, 2 դպրոց. Գնել Սանոսյան
18.10.2020 | 10:57

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ մարզում վնասվել է 40 առանձնատուն և 2 դպրոց՝ Կութ և Սոթք համայնքներում: Մեծ Մասրիկ համայնքում էլ թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից ոչ միայն ամբողջովին տուն է փլուզվել, այլ նաև գազատարն է վնասվել, ինչն էլ հրդեհի բռնկման պատճառ է եղել: Հրետկոծություններն ազդել ու ազդում են նաև գյուղատնտեսական աշխատանքների վրա, որովհետև մարդիկ չգիտեն՝ դաշտում աշխատելիս ի՞նչ կարող է լինել:


Մարզի բնակչությունը, վստահեցնում է Սանոսյանը, պատերազմի առաջին իսկ օրվանից քաղաքացիական պաշտպանության է անցել, այդ իսկ պատճառով կարողանում է խուսափել մեծ թվով վիրավորներից ու զոհերից: Մինչ օրս, ավելացնում է նա, մարզում խոցվել է 18 ԱԹՍ՝ Վարդենիսի, Մարտունու ու Գավառի տարածաշրջանում. «Գիտակիցում ենք մարզի ռազմավարական կարևորությունը, տեղանքը, դիրքը, ինչից ելնելով՝ էլ ավելի կազմակերպված ենք իրականցնում թիկունքի աշխատանքը»:

Դիտվել է՝ 7458

Մեկնաբանություններ