38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Այս նախաձեռնությունը կարող է դառնալ հայկական պետականությանը տրվող վերջին հարվածը

 Այս նախաձեռնությունը կարող է դառնալ հայկական պետականությանը տրվող վերջին հարվածը
02.07.2024 | 14:21

Ադրբեջանի միանձնյա ղեկավար Իլհամ Ալիևի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ և ընդհանրապես բոլոր ուղղություններով և ոլորտներում վերլուծելն ու կանխատեսումներ անելը այդքան էլ դժվար չէ, որովհետև նա մեծամասամբ հստակ և առանց վարանումների, բացահայտ ասում է այն, ինչ ինքը մտադիր է անել և նույնքան հստակ ձևակերպում է իր պահանջներն ու պարտադրանքները: Մնում է միայն ոչ թե արհամարհել և հերոսանալ, այլ սթափ գնահատել դրանց հնարավոր հետևանքները: Դա երևաց ղարաբաղյան հակամարտության այն ժամանակաընթացքում, երբ նա վերցրեց իշխանության ղեկը իր երկրում: Ինչու եմ այս մասին գրում հիմա, երբ հայկական քաղաքական օրակարգում սահմանների հարցի կողքին անսպասելիորեն բսնեց եվրասիրողների հանրաքվեի առաջարկը և դարձավ «թիվ 1» խնդիրը բազմաչարչար հայոց երկրում: Ալիևը հմտորեն օգտվում է ցանկացած քաղաքական իրադրությունից և շատ արագ ու նպատակասլաց քայլերով հասնում է հաջողությունների: Օրինակ, ՀՀ իշխանությունների սերը առ Արևմուտք շատ նպաստավոր է Արևմուտքի հետ պատերազմի և դիմակայության մեջ գտնվող ՌԴ -ի հետ «բարեկամական» հարթության վրա համագործակցության զարգացման համար: Այժմ նա բացահայտորեն պահանջում է, որ փախստականների վերադարձը լինի բոլորի համար հավասար: Արևմտյան դեմոկրատները ևս դրա կողմնակիցն են: Առաջին հայացքից թվում է, թե շատ լավ է, հատկապես արցախահայության վերադարձի պահանջի իրականացման հետ կապված: Սակայն այս հումանիստական և արդարացի նախաձեռնությունը կարող է դառնալ հայկական պետականությանը տրվող վերջին մահաբեր հարվածը: Պարզ է, որ Արցախ կվերադառնա կամ չի վերադառնա մի քանի հազար մարդ, Ադրբեջանի բնակավայրերից 80-ականն թթ. բռնի տեղահանված հայեր վերադարձողների մեջ ընդհանրապես չեն լինի, իսկ «Արևմտյան Ադրբեջան», այսինքն, Հայաստան շատ արագ և բարեհաջող կվերադառնա մոտավոր հաշվարկներով 300-320 հազար մարդ: Եվ դա, ամենայն հավանականությամբ, ներկա չպարզաբանված խաղաղության պայմանագրի հոդվածներից մեկը կարող է լինել: Բրյուսելից և Վաշինգտոնից 24-ժամյա ռեժիմով ողջունում են սպասվող պայմանագիրը, Մոսկվայից լուռ են, ինչ են մտածում, դժվար է ասել: Գուցե և արևմտյան հումանիստներին այդքան էլ չի մտահոգում այս փոքրիկ երկրի ժողովրդագրական իրավիճակը: Կարևորը ռուսների ոտքը տարածաշրջանից կտրելն է:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 6409

Մեկնաբանություններ