ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

«Հոկտեմբերի 24-ը կգա՝ կտեսնենք»

«Հոկտեմբերի 24-ը կգա՝ կտեսնենք»
23.10.2014 | 15:44

«Իրատես de facto» ակումբում այսօր հյուրընկալված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին և ներքաղաքական իրավիճակին: Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ նա նշեց, որ երբ 1995 թ. ընդունվում էր Սահմանադրությունը, այն ժամանակ էլ հնչում էին քննադատություններ, երբ 2005 թ. այն ենթարկվեց փոփոխությունների, կրկին քննադատությունների պակաս չէր զգացվում: Ըստ Արտակ Դավթյանի՝ մարդու իրավունքներն ու ազատությունները թեև ամրագրված են գործող Սահմանադրությամբ, սակայն դրանք երաշխավորված չեն, և հայեցակարգային փոփոխություններն էլ միտված են դրան: Նա նշեց նաև, որ սահմանադրական փոփոխությունները միտված են իշխանության տարբեր թևերի տարանջատմանը և հակակշիռների ու զսպումների մեխանիզմների ամրագրմանը:

Ինչ վերաբերում է կառավարման խորհրդարանական մոդելին թերահավատորեն վերաբերվողներին, ապա Ա. Դավթյանը հիշեցրեց, որ մեր ամենամեծ հաղթանակները մենք տոնել ենք հենց խորհրդարանական կառավարման համակարգի ժամանակ: Նա կարևորում է ՀՅԴ-ի դիրքորոշումը, քանի որ համարում է, որ ՀՅԴ-ն հին, գաղափարական կուսակցություն է: Նրա համար անհասկանալի է, թե ինչին են դեմ ԱԺ ոչիշխանական ուժերը, որոնք հրաժարվում են սահմանադրական փոփոխությունները քննարկելուց:
irates.am-ը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ՀՀԿ-ի ընդդիմախոսները պնդում են, որ սահմանադրական փոփոխությունների անվան ներքո իշխանություններն իրականում ցանկանում են հանրաքվեի դնել նոր Սահմանադրություն:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ եթե նրանք դեմ են կառավարման խորհրդարանական մոդելին, ապա կարող են ասել, թե ինչին են դեմ, իսկ իրականում ներկայացված հայեցակարգը ոչ թե նոր Սահմանադրություն է, այլ սահմանադրական փոփոխություններ:
Հոկտեմբերի 24-ին ոչիշխանական եռյակի հանրահավաքի մասին էլ Արտակ Դավթյանը նշեց, որ այդ օրվան կհաջորդեն հոկտեմբերի 25-ը, 26-ը:
«Կգա հոկտեմբերի 24-ը, կտեսնենք»,- ասաց նա:
Արտակ Դավթյանը նշեց, որ ներքաղաքական իրավիճակի կայունությունը կախված է թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից, ուստի նրանք պետք է գործեն օրենքի շրջանակում: Ընդդիմադիրներին էլ նա հիշեցրեց, որ երբ խոսում են արտագաղթի մասին, ապա հենց նույն դժգոհ ընտրազանգվածն է արտագաղթում, քանի որ երկրի կործանման մասին ելույթներով անհուսության հերթական չափաբաժինն են տալիս ՀՀ քաղաքացուն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 23395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ