Հոգեշեղված ոմն` տիգրան խաչատուրի ուրիխանյան անուն-ազգանունով (նույն ինքը` «самовлюбленный павлин», նույն ինքը` «человек-нарцисс», նույն ինքը`երիտասարդ հայ լրագրողուհիների վրա գործ «թխող» բանսարկուն ու «стукач»-ությամբ ջահել մի խմբագրուհու, առանց աչքն իսկ թարթելու, բանտի «ուղեգիր կպցնողը») հիմա էլ տեսախցիկի առջև նստած «մատուցվում» է որպես` ո՛չ ավելի, ո՛չ պակաս… Superman:
Թափահարելով, չգիտես ում տատիկի գզրոցից հանած, թղթի մի կտոր, փորձում է համոզել հայ հանրությանը, թե իր ձեռքում իբր լուսահոգի Գորիկ Գուրգենի Հակոբյանին ներկայացված զեկույցն է:
Ասել է` անկապ թղթի կտորով սեփական «տեսակարար կշիռն» է փորձում բարձրացնել ու սնամեջ պարունակությանը կարևորություն հաղորդել, թե` տեսե՜ք-տեսե՜ք, ինչպիսի՜ գաղտնիքների է տիրապետում ու իրեն ինչե՜ր են վստահում:
Իսկը նմանների համար է ռուսական իմաստնությունն ասում` «черного кобеля не отмоешь добела», հայկական իմաստնությունն էլ կնքում է` «կարմիր կովը կաշին չի փոխում»:
Փա՞ստ:
Խնդրեմ. անցած-գնացած ժամանակներում, երբ սա ոչ բարով երեսփոխան էր (միայն Աստծուն է հայտնի, թե սա քանի երես է փոխել) նույն «արտիստիզմով» ու խորհրդավոր ժպիտով ՀՀ ԱԺ-ում էր սպիտակ թղթեր թափահարում, զուգահեռ էլ հոգեխանգարմունքի մեջ ծիծաղաշարժ տեքստեր «արտասանում»:
Ինքնակոչ այս Superman-ը, սակայն չի հասկանում`տեսախցիկի առջև նկարած ինչ-որ թուղթ թափահարելն ու հոխորտալը դեռ ապացույց չէ, որ Գորիկ Գուրգենիչի ղեկավարած կառույցը, այն է` ԱԱԾ-ն, համաձայնել է համագործակցել Գերագույն գլխավոր ռեկետյոր անո տոտայի «ղոդուղի» հետ։
Ա՛յ, չկայացած կուսղեկավար ու այդպես էլ «չհասունացած», խակ մնացած «քաղաքական գործիչ», ներկայիս սեփականատիրոջդ հետ, Սերժի ու Ռոբերտի պտտաձողերը բա՛ց թողեք և մի՛ փորձեք մանիպուլացնել հանրությանը ձեր արկածախնդիր բանսարկություններով:
Мистер Павлин, ասեմ` իմանաս` ավելի շուտ սեփական աչքերով ծոծրակդ կտեսնես, քան երազածդ «իշխանական աթոռը»։
Բայց եթե շա՜տ խնդրես, մենք` հայերս, քեզ էլ կարող ենք կարգել վարչապետ:
Ավանի աղի հանքի հոգեբուժարանի 6-րդ պալատի վարչապետ։
Ի՜նչ վատ է, որ, ՀՀ գերագույն գլխավոր հեծանվորդ-խեղկատակի հետ ջա՜ն կասեք, ջան կլսեք:
Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ