Խոսքս ուզում եմ սկսել Կոմիտասի խոսքերով. «Սիրտս փլած է»:
Այսօր ահավոր տխուր և մտահոգ եմ, պատճառը մեր մի քանի «հայրենակիցների» հետ շփումն է։ Չեմ հասկանում, այս ե՞րբ այսքան անհայրենասեր և հայատյաց դարձանք։ Ինչպե՞ս սրան հասանք։ Իսկապես սիրտս փլված է:
ՈՒրեմն, Կիլիկիայի մասին նյութը պատճառ հանդիսացավ, որ իմանայի ևս մեկ անգամ, որ մենք ունենք «հայեր», որոնք հերքում են պատմական Հայաստանի գոյությունը և տարածում թուրք-քոչվորների հորինած պատմությունը, խեղաթյուրված և աղավաղված։ Փաստորեն մենք եկվոր ենք և իսկապես մենք ենք քոչվորը: Գժվելու բան է…
Հիշեցի մի դեպք իմ կյանքից: Հակիրճ գրեմ այդ մասին, որպեսզի հասկանաք իմ հոգևիճակը։
Մի անգամ մի տեղ էինք հավաքված, որտեղ կային տարբեր ազգի ներկայացուցիչներ՝ հայեր, ազարիներ, տաջիկներ և ռուսներ։ Այդ ժամանակ Արցախը դեռ մերն էր։ Եվ խոսեցինք մեր ազգերի հակամարտությունների մասին, ես էլ ասացի, որ մենք մերն ենք պաշպանում և ուրիշից մեզ ոչինչ պետք չէ։ Միայն տեսնեիք ադրբեջանցիների և տաջիկների վրդովմունքը,
փրփուրը բերաներին ինձ փորձում էին հակադարձել։
Ես փաստերով նրանց սաստում էի, իսկ նրանք կատաղած հնար ունենային ինձ կխեղդեին։
Կողքիս հայերը սկսեցին ինձ նախատել, թե ինչու՞ ես այդպես կտրականապես դեմ իրենց ասածին, գուցե իրենք էլ են ճիշտ։
Հենց այդ ժամանակ էլ զգացի, որ մենք չունենք ամենակարևորը՝ միասնակություն և հայրենասիրություն։
Փաստորեն որոշ կախվածություն ազեր-տաջիկից ավելի կարևոր էր, քան ճշմարտությունը և Հայրենիքի պատիվը։
Այդ օրն էլ ես նույն այս հոգևիճակում էի, ցավ, ահռելի ցավ եմ զգում:
Չգիտեմ, այսօր ինձ ասացին, որ պատմական Հայաստանը ռուսների հորինած գրքերից եմ սովորել, իսկ իրականում ամեն ինչ այլ է եղել։ Դե ի՞նչ ասես նման չհայերին։ Նզովյալ լինեք անհայրենիք, ապերախտ և արնարժան չմարդիկ, որ կարողանում եք նման մտքեր արտահայտել։ Ափսոս էն հողը, որի վրա քայլում եք։ Եթե ես սխալ եմ, ապա թող ես նզովյալ լինեմ:
Տե՛ր, ողորմեա մեզ և իմաստություն և սեր տուր, կործանվում ենք…
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ