Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Միտումնավոր քայքայվել և թուլացվել է Հայաստանի ողջ անվտանգային համակարգը

Միտումնավոր քայքայվել և թուլացվել է Հայաստանի ողջ անվտանգային համակարգը
27.09.2024 | 11:03

Ասում են՝ հետին թվով խոսելը հեշտ է: Կարծում եմ, այդքան էլ էական չէ՝ հե՞շտ է, թե դժվար, որքան անհրաժեշտ է:

Դեռ փոքրուց բնավորություն ունեի, եթե որևէ անախորժ, վատ բան էր լինում, գիշերը չէի քնում, վերլուծում էի: Մտածում էի, որ եթե այսինչ բանը այլ կերպ անեի, այլ արդյունք կլիներ: Կարծում եմ՝ դա շատերիս է բնորոշ: Բնականաբար, այսօր՝ 44-օրյա պատերազմի սկսվելու 4-րդ տարելիցին, անքուն գիշեր է:

Կիսվեմ մտքերովս: Կլինե՞ր արդյոք պատերազմ, եթե 2018-ին Նիկոլը չգար իշխանության: Ամենայն հավանականությամբ, վաղ, թե ուշ լինելու էր: Բոլորս էլ հասկանում ենք, որ տարիներ ի վեր Ադրբեջանը բանակցային գործընթացում ժամանակ էր ձգում՝ պատրաստվելով պատերազմի: Այդ պատերազմը կբերե՞ր պարտության, կապիտուլյացիայի ստորագրման, հետագայում էլ՝ Արցախի հայաթափման: Այ այստեղ կարճ պատասխանն այդքան էլ լուրջ չի լինի: Եթևի թե հիշենք կարևոր դրվագները, կիսվեմ ձեզ հետ իմ մտքերով, հետո նոր փորձենք ամեն մեկս մեզ համար պատասխանել:

Եվ այսպես, եթե Նիկոլը չգար իշխանության, ի՞նչ եք կարծում, ՀԱՊԿ նախագահ, գեներալ Խաչատուրովը կկանչվե՞ր հարցաքննության: Կարվեի՞ն քայլեր Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու միտումով: Կչեղարկվեի՞ն հակաօդային պաշտպանության, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր խոցելու համակարգեր գնելու պայմանագրերը: Փոխարենը կգնվեի՞ն առանց հրթիռների ՍՈՒ կործանիչներ, որոնք որևէ օգուտ չէին բերելու: Բանակի փորձառու վերնախավի նկատմամբ հետապնդումներ կսկսվեի՞ն: Բանակը կկլուբնիկանացվե՞ր, կգլխատվե՞ր բանակը: Իսկ ի՞նչ եք կարծում, պատերազմ սկսվելու դեպքում Հայաստանի իշխանությունը իր ձեռքի տակ ունեցած արսենալը չէ՞ր օգտագործի՝ թշնամու ստրատեգիական նշանակության օբյեկտները խոցելու և վերջինիս հնարավորինս շատ վնաս պատճառելու համար: Կկարողանա՞ր թշնամին դեպի Շուշի տանող ձորերով բազմաթիվ կիլոմետրեր շվշվացնելով անցնել՝ առանց ռումբ անգամ գլխներին ընկնելու: Հայաստանի որևէ այլ ղեկավարի եթե զեկուցեին, որ թշնամու զորքերի մեծ կուտակումներ կան և առաջարկեին իսկանդերով հարվածել, որևէ մեկը կասե՞ր, որ միջազգային հանրությունը մեզ չի ների և արգելեր: Դրվագներն այնքան շատ են, որ գրեմ, մինչև առավոտ գրելու եմ:

Հիմա թող ամեն մեկը իր համար պատասխանի, թե ի՞նչ սցենար է հավանական համարում, եթե 2018-ին Նիկոլը չգար իշխանության: Իմ տարբերակը հետևյալն է. տեղի է ունեցել ծրագրված դավադրություն: Միտումնավոր քայքայվել և թուլացվել է Հայաստանի ողջ անվտանգային համակարգը, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դաշտում: Տեղի է ունեցել դավաճանություն: Ես այս մասին միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ: Նույնիսկ իմ շրջապատում մինչև պատերազմն եմ ասել և կանխատեսել: Եղել են մարդիկ, որոնք շատ ավելի մեծ լսարանի համար, ի լուր աշխարհի, ի սկզբանե զգուշացրել են, որ դավադրություն է սպասվում, որ Նիկոլը հատուկ միսիայով է եկել... Մի խոսքով, այսօր դավադիր պատերազմը սկսվելու 4-րդ տարելիցն է, իսկ դավաճանը շարունակում է զբաղեցնել վարչապետի աթոռը: Հետին թվով խոսելը գուցե հեշտ է, բայց գիտե՞ք՝ դավաճանի իշխանության մնալու պարագայում ապագան կանխատեսելն էլ դժվար չէ: Թերևս, այսքանը, շարունակեմ մտորել, բայց արդեն՝ միայն ինքս ինձ հետ:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 4900

Մեկնաբանություններ