Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Գումարները կան, չեն կարող չլինել, բայց պետական սեփականության սարքավորումների վրա չեն ծախսվում

Գումարները կան, չեն կարող չլինել, բայց պետական սեփականության սարքավորումների վրա չեն ծախսվում
11.09.2024 | 13:00

1․ 2023թ․ նոյեմբերի 23-ին կառավարության նիստի ընթացքում հոսանքի անջատումը Բարձրավոլտ էլեկտրական ցանցում կատարվող աշխատանքների պատճառով էր:

2․Աբովյան քաղաքում ֆուտբոլային խաղի ժամանակ հոսանքի խափանումը կապված էր այդ համայնքին պատկանող տրանսֆորմատորների անսարքության հետ․ ինչ-որ մեկն անջատել էին, որովհետև սարքին չէր, մյուսն էլ՝ դե չէր ձգել:

3․ Օպերայի շենքի հոսանքի անջատումը ևս կապված էր ազգային թատրոնին պատկանող, եթե չեմ սխալվում, ինչ-որ լուրջ էլեկտրական վահանակի անսարքության հետ:

4․ Ատոմակայանի անջատումը կապված էր, ասացին, կայծակի հարվածի հետ:

Այս բոլոր թվարկածս սուբյեկտները ՊԵՏԱԿԱՆ ԵՆ, նրանց տրանսֆորմատորները, վահանակները և այլ սարքերը՝ ևս. դրանց սպասարկումը, վերահսկումը և կազմակերպումը, ֆինանսավորումը անում է պետությունը։

Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ եթե ինչ-որ բան խափանվել է, վթարվել է, վառվել է այն պատճառով, որ անսարքությունը ժամանակին չեն վերացրել, ընթացիկ չեն սպասարկել, ուրեմն, վրան փող չեն ծախսել, ժամանակին և տեղը տեղին, բարոյապես և ֆիզիկապես մաշված սարքերը չեն փոխարինել, ոչինչ չեն արել: Կամ արել են թերի, անելու տեղը տակը թուղթ են դրել։

Ավելի պարզ ասած՝ գումարները կան, չեն կարող չլինել, իսկ ծախսերը որ չեն արվում, էլի ասեմ՝ պետական սեփականության սարքավորումների վրա, ուրեմն, ինչպես սովորել ենք Նիկոլից, թալանել են, կերել են, լափել են։

Նույնն է այսօրվա դեպքը․ «ՀրազՋԷԿ» պետական ընկերությանը պատկանող, սակայն չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 5 վիրավոր և մեկ զոհ։

Այս բոլորը պետական են, այսինքն, գտնվում են կառավարության ենթակայության տակ, որի ղեկավարը Փաշինյանն է, նրա նախարարներն են վերահսկում, աշխատակազմի ղեկավարը: Փոխարենը պադավատները թարմացնեն և իրենց ֆեյքնյուզերով սլաքները ուղղեն այլոց հասցեին, թող փողը ծախսեն պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների պահպանության և սարքին լինելու վրա։ Ձեր արդեն տեխնիկական բարդակի պատճառով էլ ենք զոհեր ունենում։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 2951

Մեկնաբանություններ