Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Պատմությունից դասեր չեք քաղում

Պատմությունից դասեր չեք քաղում
13.08.2023 | 08:02

Հայ-ադրբեջանական վայ-խաղաղության գալիք պայմանագիրը սարերի հետևում չէ, ընդ որում, այն անցնելու է թե՛ ՀՀ Ազգային ժողովով, թե՛ ՀՀ սահմանադրական դատարանով։

Հենց այն կարդաք, Կարսի պայմանագրին երանի եք տալու. աղերսելու եք, որ Կարսի նման մի հրաշք էլ լինի, ու դա անելու եք նրա համար, որովհետև 31 տարի անկախության քողի տակ Եվրոպային ու ԱՄՆ-ին սիրաշահելու համար դրանց ֆոնդերից տրված գումարներով գրված գրքերում Կարսի պայմանագիրը ներկայացվեց որպես դավաճանություն, մինչդեռ Կարսը, իր ցավոտ զիջումներով հանդերձ, կանխեց Ալեքսանդրապոլի անհամեմատ ավելի ծանր ու ստորացուցիչ պայմանագրի ուժի մեջ մտնելը, ու հենց Կարսով խափանվեց Հայաստանի վիլայեթացումը:

Կարսի պայմանագրով Հայաստանը ոչ թե զրկվեց ինչ-որ բանից, այլ ազատագրեց Ալեքսանդրապոլի պայմանագրով Թուրքիային հանձնված 20.000 քառակուսի կիլոմետր տարածք, վերականգնեց պետություն ու բանակ ունենալու իր իրավունքը, Արցախում պահպանվեց Հայկական ինքնավարություն, որը թույլ տվեց ազատագրել այն 1991-94 թվականներին:

Գալիք վերջնական կապիտուլյացիան լինելու է այն թանկ գինը, որը վճարում են բոլոր անշնորհակալները. լինի անձ, համայնք, թե պետություն:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2881

Մեկնաբանություններ