Թրամփը վերստին նախազգուշացրել է Երրորդ համաշխարհայինի սպառնալիքի մասին
30.08.2024 | 18:25
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը վերստին նախազգուշացրել է Կուրսկի մարզի վրա ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին: Նա, «Independent»- ի տեղեկացմամբ, հայտարարել է Կուրսկի մարզի վրա ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին:
«Տեսեք, թե ինչ է կատարվում ՈՒկրաինայում։ Նրանք մարտի նետվեցին Ռուսաստան։ Կլինի Երրորդ համաշխարհային պատերազմ»,- հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ նման հարձակումն իրականում հերթական նշանն է այն բանի, որ Երրորդ համաշխարհային պատերազմն ավելի մոտ է, քան երբևէ:
Կրեմլն արդեն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահի այս հայտարարությանը և, ըստ էության, հաստատել, որ նրա մտահոգությունը կամ տագնապն անտեղի կամ չափազանցված չէ: Ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Արևմուտքի երկրները «մինչև ականջները խրվել են» Ռուսաստանի և ՈՒկրաինայի հակամարտության մեջ, իսկ ՈՒկրաինայի զինված ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ «մինչև վերջ» սրում է լարվածությունը:
«Տեսեք, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի շատ երկրներ ուղղակիորեն արդեն մինչև ականջները խրվել են այդ հակամարտության մեջ, պարզ խոսքով ասած, և ուղղակիորեն ներգրավված են այդ հակամարտության մեջ։ Նման հարձակումները, ինչպես Կուրսկի մարզում, իհարկե, գործողություններ են, որոնք սրում են լարվածությունը։ ՈՒստի մտահոգվելու առիթ կա։ Եվ այս դեպքում կարելի է ըմբռնումով մոտենալ նման տագնապարարական հայտարարություններին»,- ասել է Պեսկովն ի պատասխան РБК – ի՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին։
Ըստ Թրամփի, ՈՒկրաինայի Զինված ուժերի հարձակումը Կուրսկի մարզի վրա կարող է հրահրել Երրորդ համաշխարհային պատերազմ։
Կրեմլում, խոսելով Կուրսկի մարզում ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակմանը Ռուսաստանի պատասխանի մասին, հայտարարել են, որ այն «անպայման կլինի»: Օգոստոսի 12- ին Պուտինը հավաստիացրել է, որ ՈՒկրաինան «արժանի պատասխան» կստանա, և ՊՆ- ին հրամայում է «դուրս մղել, նոկաուտի ենթարկել հակառակորդին» և «ապահովել պետական սահմանների հուսալի ծածկույթ»: ՌԴ պաշտպանության նախարարությունը պարբերաբար զեկուցում է հարձակումները հետ մղելու մասին։
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Շարունակում են տագնապալի տեղեկություններ ստացվել Ռուսաստանում ու Հայաստանում շրջանառվող տարբեր վիրուսային վարակների մասին
- Ավինյան, բա այսքան «քվուր ուտել», այսքան անեծքի արժանանալ կլինի՞, հո մազոխիստ չե՞ք (տեսանյութ)
- Զելենսկին, արևմտյան ոհմակի հետ, մտադիր է տապալել հակամարտությունը դադարեցնելու, խաղաղության հասնելու Թրամփի ու նրա թիմի ծրագիրը
- Ինչո՞վ են զբաղված Նիկոլ հայադավը, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողը, երբ երկրում վիրուսային տարբեր հիվանդությունների համաճարակ է
- Նկատելիորեն սրվում են Ադրբեջան- Ռուսաստան, Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունները. 6
- Նկատելիորեն սրվում են Ադրբեջան- Ռուսաստան, Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունները. 5
- Նկատելիորեն սրվում են Ադրբեջան- Ռուսաստան, Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունները. 4
- Նկատելիորեն սրվում են Ադրբեջան- Ռուսաստան, Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունները. 3
- Մեր հարևան և ոխերիմ «բարեկամ» Թուրքիային սպառնում են ավերիչ, ամայացնող երկրաշարժեր ու նույնիսկ ցունամի. 2 (տեսանյութ)
- Մեր հարևան և ոխերիմ «բարեկամ» Թուրքիային սպառնում են ավերիչ, ամայացնող երկրաշարժեր ու նույնիսկ ցունամի
- Նկատելիորեն սրվում են Ադրբեջան- Ռուսաստան, Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունները. 2
- Նկատելիորեն սրվում են Ադրբեջան- Ռուսաստան, Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունները
- Թրամփն ու Մասկն ընկել են Սատանայի սեռի հետևից. 2
- Թրամփն ու Մասկն ընկել են Սատանայի սեռի հետևից
- Իլոն Մասկի սենսացիոն բացահայտումը. ԱՄՆ- ի Միջազգային զարգացման գործակալությունը կենսաբանական զենքի հետազոտություններ է ֆինանսավորել
- Հնդկաստանում բարձր մահացությամբ անհայտ հիվանդություն է բռնկվել, ՌԴ- ն ձեռնարկել- ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ, իսկ Հայաստանում… 2
- Հնդկաստանում բարձր մահացությամբ անհայտ հիվանդություն է բռնկվել, ՌԴ- ն ձեռնարկել- ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ, իսկ Հայաստանում…
- Նոբելյան մրցանակի դափնեկիր 18 գիտնական- փորձագետների, միջուկագետների նախազգուշացումը՝ աշխարհը շատ մոտ է միջուկային համաղետին. 2 (տեսանյութ)
- Նիկոլի և Մակրոնի ընդհանրությունները սեռական ոլորտում և նրանց ուշագրավ մտերմությունը
- Թրամփն արդեն սպառնում է Ռուսաստանին, որի հետ երբեք չի կարելի ուժի լեզվով խոսել-2
Մեկնաբանություններ