ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Քայլող Նիկոլից երկու հատ ունենք

Քայլող Նիկոլից երկու հատ ունենք
04.06.2019 | 01:49

Անցած կիրակի օրը մամուլը ողողվեց նոր «ավետիսով». Հայաստանի Հանրապետությունում տեղադրվել է Նիկոլ Փաշինյանի երկրորդ արձանը. այս մեկը` հայրենի Իջևանում:
Անցյալ դարում Լենինի կամ Ստալինի արձանները տեղադրում էին հիմնականում հենց վերջիններիս «ներքին խոհանոցային» հրահանգով, կամ ուղղակի` վախից, քծնանքից ծնված, բայց ոչ սիրուց ու հարգանքից:


Դառնանք մեր թեմային. վարչապետ Նիկոլ Փաշինյանի թե՛ առաջին, թե՛ երկրորդ արձանների հեղինակներն անհայտ են. մարդիկ արձանը թաքուն պատրաստում են, թաքուն տեղադրու՞մ: Անկեղծ ասած, սա զարմանալի ու տարօրինակ է, հուսով եմ` պարզ է արդեն, թե ինչու հիշատակեցի Լենինին ու Ստալինին։ Ակամայից մտածում ես, որ սեփական վարկանիշը բարձր պահելու նպատակով ինչ-որ մեկն իր համար արձան ձուլելու պատվեր է տալիս ու տեղադրում «ներքին խոհանոցային» հրահանգով:


Արձանը տիկնիկ-խաղալիք չէ, և այն մեկ վայրկյանում հնարավոր չէ բերել-թողնել-գնալ: Դրա տեղադրման ժամանակ ծանր տեխնիկա է աշխատում, աղմուկ է բարձրանում, ինչպե՞ս է ստացվել, որ ոչ ոք չի նկատել տեղադրողներին: Դասականը կասեր` մեզ էշի տե՞ղ եք դրել:
Ի դեպ, էշության մասով. կարելի՞ է առանց համայնքապետարանի թույլտվության որևէ տեղ ինքնագլուխ արձան կամ որևէ այլ բան տեղադրել: Եթե ամեն ինչ գաղտնի է եղել, ինչին անձամբ ես չեմ հավատում, ուրեմն արձանն ապօրինի է տեղադրվել: Հիմա ի՞նչ է ձեռնարկվելու ընդդեմ օրինազանցության. օրինախախտները հայտնաբերվելու ու պատժվելու՞ են, թե՞ նախկին արձանի հեղինակների պես «անհայտ» են մնալու, արձանն ապամոնտաժվելու՞ է, թե՞ պահպանվելու: Առաջինը խելամիտ որոշում է, իսկ երկրո՞րդը։
Ի՞նչ հիմքով է պահպանվելու այդ արձանը` գոյություն չունեցող նրբաճաշակությա՞ն, թե՞ «բացառիկ գաղափարի»:


Ներողություն, եթե որևէ մեկի տրամադրությունը փչացնում եմ, բայց արձանը պետք է ապամոնտաժվի: Իհարկե, օրենքը շրջանցելով այն կարելի է պահպանել, եթե հեղինակը Երվանդ Քոչարի պես մեկը լիներ, քանդակն էլ` Սասունցի Դավթի արձանի պես մի քանդակ, բայց, տղերք, սա ընդամենը Նիկոլ Փաշինյանի արձանն է, և վերջինս պետք է հրահանգի` ապամոնտաժել այդ արձանը, որովհետև այդ երևույթից մի տեսակ ավտորիտարիզմի հոտ է գալիս։
Ի դեպ, նորից Լենինին ու Ստալինին հիշենք. այդ «դարակազմիկ» մարդկանցից մեկի արձանը Մոնումենտում տապալվեց, մյուսինը` Հանրապետության Հրապարակում:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 20209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ