Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Ասում են

Ասում են
18.07.2008 | 00:00

...թե ռուսաստանյան կրիմինալ-օլիգարխիկ շրջանակները ներկայացնող մի խումբ հայտնի դեմքեր Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի ընթացքում հանդես են եկել որպես միջնորդ՝ նպատակ ունենալով «բարեշրջել» վերջինիս վերաբերմունքն իրենց վաղեմի բիզնես-գործընկերոջ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Ասում են նաև, թե Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո հույժ կարևոր խոսակցություն է կայացել նախագահի և ԲՀԿ առաջնորդի միջև, որի ժամանակ Ծառուկյանը «երդվել» է ոչ մի քայլ չանել նոր վարչախմբի դիրքերը խարխլելու ուղղությամբ և առ այս պահը բարեխղճորեն հավատարիմ է մնում տված երդումին։ Սերժ Սարգսյանն իր հերթին խոստացել է «չկազմաքանդել» վերջինիս բիզնես-կապիտալը, պայմանով, որ Ծառուկյանը, մյուս բոլոր օլիգարխ-գործարարներին հավասար իրավունքներով, ստվերային դաշտից տեղափոխվի թափանցիկ հարկման դաշտ։

Դիտվել է՝ 5694

Մեկնաբանություններ