ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ի՞նչ տեղի ունեցավ

Ի՞նչ տեղի ունեցավ
17.08.2024 | 17:03

Օգոստոսի 14-ին ֆեյսբուքյան գրառում կատարեցի «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի նոր դասագրքի կապակցությամբ և խոստացա, որ ուրբաթ կտեղադրեմ ԿԳՄՍի և «Մասնակցային դպրոց» ԿՀ-ի հերթական խայտառակությանը վերաբերող իմ գրախոսությունը: Երեկ գրախոսությունը չհրապարակեցի, քանի որ նախորդ օրը, օգոստոսի 15-ին, ռուսական լրատվամիջոցները տարածեցին այս դասագրքի կապակցությամբ ռուսական ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը` հղում տալով գերատեսչության կայքէջին: Ու թեև ՌԴ ԱԳՆ-ի կայքէջում չհաջողվեց գտնել TASS-ի տարածած հաղորդագրության հիմքերը, այնուամենայնիվ անդրադառնամ երկու կարևոր հանգամանքի, որոնք ուշադրությունից դուրս են մնում…

Դասագրքի էլեկտրոնային տարբերակը հրապարակելուց հետո, ակտիվորեն սկսվեց քննարկվել տեքստում օգտագործված «բռնակցում» բառը, որը վերաբերում էր Արևելյան Հայաստանի` Ռուսաստանի միացնելու գլխին: Այս ընթացքում բազմաթիվ անգամ զգուշացրեցի, այդ թվում նաև լրագրողներին, որ դպրոցական դասագրքում «բռնակցում» բառի կիրառումն ընդամենը ծուղակ է, որի նպատակն է հենց դրա վրա կենտրոնացնել ուշադրությունը, բորբոքել քննարկում ու կարծիքների բախում: Նպատակները շատ պարզ են. մոռացության տալ 7-րդ դասարանի դասագրքի շուրջ եղած հուժկու ընդդիմությունն ու նախարարության բացահայտ կոռուպցիոն ու հանցավոր գործելաոճը, որոշ շրջանակների մոտ վերականգնել դասագրքի հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանի խարխլված հեղինակությունը և, իհարկե, ուշադրությունից հեռու պահել արդեն նոր դասագրքում առկա աղաղակող թերություններն ու վրիպակները: Իսկ այստեղ մեզ սպասում էր երկրորդ ծուղակը` նախարարության և դասագրքի հեղինակի կողմից փորձարկված բացահայտ ժուլիկական գործելաոճի տեսքով. դուք մատնանշում եք սխալներն ու վրիպակները, իսկ իրենք ասում են, թե իբր դրանք վաղուց ուղղվել են դասագրքի էլեկտրոնային տարբերակում:

Ռուսական արձագանքի մասին. ես շատ քիչ կասկածներ ունեմ առ այն, որ «բռնակցում» բառի օգտագործումը եղել է կանխամտած և մաս է կազմել շատ փնթի ու պարզունակ մի տեղեկատվական-քարոզչական գործողության, որի նպատակն էր ծնել հակազդեցություն և խելոք կատարել շատ բարձր տեղից եկած հրահանգը: Եթե դասագրքում փոխվելու է եզրաբանություն և հանվելու է «բռնակցում» եզրույթը, որն, ըստ իս, ունի խնդրահարույց ու վիճելի կողմեր, ապա այս պարագայում հրաժարական պետք է տան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, իսկ «Մասնակցային դպրոց» ԿՀ-ի տնօրենն ու դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը հանգիստ կարող են զբաղվել ճագարաբուծությամբ:

Եթե դասագրքում առկա եզրույթ է փոփոխության ենթարկվում այլ երկրից եկած դիտողության արդյունքում, ապա արդյունքում շատ հեշտորեն կարող ես փոփոխության ենթարկել նաև մեկ այլ երկրի կողմից Սահմանադրությունը փոփոխության ենթարկելու պահանջը: Սա է ընդամենը խաղարկվել: Քիչ կասկած կա առ այն, որ այս փնթոշ գործողության մաս է կազմել նաև հեծանվորդի աշխատակազմը, որը, ինչպես տեսնում ենք, քար լռություն է պահպանում ու չի բողոքում ու արձագանքում:

Ավելորդ չի լինի նաև նույն աշխատակազմին հարցնել, արդյո՞ք հեծանվավազքի արանքում «գերագույնը» ժամանակ ունեցավ, իր խոսքերով` «ծայրից ծայր կարդալ 7-րդ դասարանի պատմության դասագիրքը»: Հապա…

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 293

Մեկնաբանություններ