Սահմանների անվտանգությունը Երևանում է՝ մետաղորսիչներով, կարմիր բերետներով ու սելեկտիվ ձերբակալություններով։
Կարևորն ինքն է ու իր ընտանիքը, իր շրջապատը, մտերիմներն ու համախոհները:
Բոլորդ էլ վարչապետ եք և յուրաքանչյուրդ մտածեք ձեր անվտանգության մասին։
Ասել է չէ՞ հինգ տարի առաջ, երբ ռեխներդ բացած, հիպնոսացած լսում էիք, լոզներդ կախված՝ հիացմունքից:
Հետո իբր ընդդիմադիր, բայց նաև կոչումներով ու պարգևներով․․․
Դե վայելե՛ք:
Նաև ԱԺ-ում, երբ կռիվներին չմասնակցած «ղժղժան» հերթական անգամ վիրավորում է արցախյան գոյամարտերին մասնակցած մարտական գեներալին։
Բոլորը՝ ընդդիմադիր, նույնպես լուռ «վայելում են» ու չեն շպրտում մանդատները դրանց երեսին:
Ազգովի մազոխիստ ենք դարձել:
Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ