Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Աբիժնիկների մատյան գնդերն ամենա-ամենահզորն են (ժարգոնը՝ թեմային հարմարեցված)

Աբիժնիկների մատյան գնդերն ամենա-ամենահզորն են  (ժարգոնը՝ թեմային հարմարեցված)
15.10.2023 | 15:34

Ո՞նց են քլնգում, ո՞նց են ցեխը կոխում իրենց նախկին շեֆերին։ Ո՞նց են ջուր լցնում իրական ու կարծեցյալ թշնամու ջրաղացին։

Ո՞նց են ջախջախում ներքին թշնամուն վատ ոչնչացնելու, երկրի թշնամիների թիվը մեկով վատ ավելացնելու համար։

Ո՞նց են փակում յուրաքանչյուր ճեղքը, որտեղից կարող էր երևալ ազգային համաձայնության լույսի թեթև շողը։

Միայն թե ցույց տան, որ իրենք միշտ բոլորից ավելի խելոք են եղել, ու իրենց շեֆերին լքել են նախկին դառնալուց հետո՝ դրանից առաջ իրենց չլսելու պատճառով։

Իհարկե չափազանցնում եմ. իրենք գնդեր չեն կազմում՝ հանդես են գալիս առանձին-առանձին։

Կառույց չեն ձևավորում, որովհետև ամենախելոքը երևալու մրցավազքում նրանք անզիջում են։

Գնդեր չեն կազմում, բայց կուռ գնդեր չկազմելու համատարած միջավայրում իրենք են ամենա-ամենահզորը։

Նույնիսկ իմ նկարագրությամբ աբիժնիկները միշտ ամենաճիշտն են, եթե նրանց հետագծում հստակ չերևային անձի երկվություն հիվանդության ցայտուն ախտանիշները։

Աբիժնիկների գուդը հայ հասարակության ակտիվ դասերից մեկն է, որն առանց բուժվելու պիտանի չէ այլընտրանք չունեցող վստահության բուրգ-ը կառուցելու գործին։

Կենտրոնացե՛ք հայակենտրոն մտածողությամբ մտքի հեղափոխություն իրականացնելու մարտավարության վրա։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5181

Մեկնաբանություններ