ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ժողովուրդներ և ճակատագրի զիգզագներ

Ժողովուրդներ և ճակատագրի զիգզագներ
18.03.2024 | 08:00

Տարբեր պատմական ժամանակներում մարդկության որոշ հատվածներ հասել են տվյալ ժամանակի համար հնարավոր առավելագույն բարեկեցության և եթե այդ բարեկեցությունը հարատևել է բավականին երկար ժամանակ, ապա առնվազն այդ հասարակության վերնախավը կորցրել է իր պասիոնարությունը և, համապատասխանաբար, ապրելու կամքը, որին էլ հետևել է նրա ժաղովրդի և պետականության իներցիոն անկման պրոցեսը։

Աշխարհի պատմությունը իր երկար ու ձիգ ընթացքում ունեցել է բազմաթիվ անհետացած ժողովուրդներ, որոնք կամ ապրելու կամքն են սպառել, կամ էլ ենթարկվել են ֆիզիկական վերացման։

Եղել են նաև բազմաթիվ ժողովուրդներ, որնք կուլ են գնացել քաղաքակրթորեն ավելի հզորներին, պարզապես ձուլվելով նրանց հետ՝ առաջին հերթին լեզվական իմաստով։

Եղել են նաև գերպասիոնար ժողովուրդներ, որոնք իրենց գլխից մեծ գործեր բռնելով, այրվել են հենց իրենց կողմից նախաձեռնած պայքարի բոցերում, ճիշտ այնպես, ինչպես գերինքնավստահ խելագարոտ անհատն է իր ուժերից վեր գործ բռնում ու մնում դրա անտանելի բեռի տակ։

Այնպես որ, ժողովուրդների ու իրենց պետականությունների ապրելու և չապրելու ճանապարհների բազմազանության ու դրան ուղեկցող քաոսի պատճառով մեծավ մասամբ անիմանալի են լինում նրանց ճակատագրի զիգզագները։

Այս իմաստով ինչքան թույլ է ժողովուրդը, այնքան նրա հզորությունը համաչափելի է դառնում մեծերի հզորության պատահական տատանումների ու ֆլուկտուացիաների հետ, և դրանով էլ ավելի անկանխատեսելի է դառնում նրա ճակատագիրը։

Ճիշտ այնպես, ինչպես օգտակար ազդանշանը կապի համակարգերում անհետանում է ինֆորմացիոն աղմուկի մեջ։

Կապի ու կոմունիկացիայի տեսության մեծագույն նվաճումներից մեկը այդ աղմուկի միջից օգտակար ազդանշանը հանող սարքերի օպտիմալ սինթեզն է։

Նման բան կարող է լինել նաև անորոշ ճակատագրով թույլ ժողովուրդների կյանքում, երբ նրանք այնքան իմաստություն ու ապրելու կամք են ունենում, որ խուսանավեն հզորների ստեղծած խութերի միջով կամ անտեղյակի ինքնավստահությամբ խփվեն ստորջրյա խութերին, կամ էլ խփվեն հենց ջրից վեր ցցված քարերին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2022

Մեկնաբանություններ

դարձ կապ