ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Քաղաքակրթական փակուղի

Քաղաքակրթական փակուղի
14.01.2024 | 16:28

Շարունակելով մարդկության զարգացում-պրոգրես-առաջադիմություն ասածի անալիզը, անցնենք այդ պրոցեսի կառավարելիության հետ կապված հարցերին։

Այս հարցում կարող է լինել երկու տեսանկյուն՝ 1․ Մարդկության զարգացումը հասկանալի, նկարագրելի, կանխատեսելի ու, հետևաբար, նաև կառավարելի է և 2․ Հնարավոր է նաև, որ այն հասկանալի, նկարագրելի և, մասամբ էլ, կանխատեսելի լինելով, ընդհանուր առմամբ լինի անկառավարելի, այսինքն, լինի մարդկության հավաքական կամքից անկախ ընթացող պրոցես։

Հնարավոր է նաև, որ մարդկության ապրելու հավաքական կամքն ինքը լինի հակամարտ կամ մրցակից կողմերի ապրելու կամքերի հանրահաշվական գումար, ինչպես, ասենք, այդ ապրելու կամքերի բախումը պատերազմական պրոցեսի ընթացքում, որտեղ ապրելու կամքերի մեկը մյուսին չեզոքացնելը ուղեկցվում է մարդկային կոտորածով, և որը ներկա բախման պայմաններում կարող է ունենալ ապոկալիպտիկ հետևանքներ։

Այստեղ կարևորն այն է, որ անկախ նրանից, որ ներքին հարցերում մարդկանց կյանքը որոշ չափով կառավարելի է, իր ամբողջության մեջ այն լինի անկառավարելի, ինչպես, ասենք, թռչունների կամ կենդանիների կյանքը։

Մեր կյանքի և թռչունների ու գազանների կյանքի միակ տարբերությունն այն է, որ նրանք իրենք իրենց վերացնել չեն կարող, բայց մենք կարող ենք։

Դա է նրանց չզարգանալու և մեր վայ զարգանալու որակական տարբերությունը։

Բացի դրանից, եթե վերադառնանք մարդկության կյանքի կառավարելիության գաղափարին, ապա կարող ենք տեսնել, որ այն մեծապես պայմանավորված է մարդկանց հետապնդած գլոբալ նպատակով։

Ներկա աշխարհում մարդկանց մրցակցային պայքարի անալիզը ցույց է տալից, որ այն կառավարվում է շահույթի առավելագույնի, փողի ու հարստության կուտակման նկատառումներով։

Եթե նույն պրոցեսին նայում ենք բնական ռեսուրսների սպառման տեսանկյունից, առանց որոնց մարդկային կյանքը պարզապես հնարավոր չէ, ապա պարզ է դառնում, որ շահույթի առավելագույնի, փողի ու հարստության կուտակման նկատառումները մեզ ուղիղ գծով տանում են դեպի քաղաքակրթական փակուղի։

Եվ այս պրոցեսը կախված չէ նրանից՝ աշխարհը միաբևե՞ռ է, թե՞ բազմաբևեռ, դրանց տարբերությունը միայն այն է, թե մենք ինչ արագությամբ ենք գնում դեպի քաղաքակրթական փակուղի։

Այս ամենի այլընտրանքն էլ, իր բոլոր տարբերակներով հանդերձ, հանգում է երկրագնդի բեռը թեթևացնելուն, որի միակ ձևը մարդկանց թվի կրճատումն է, և ներկայում աշխարհում տեղի ունեցող ամեն ինչ այս գաղափարից բխող ածանցյալ է։

Մյուս կողմից էլ, գոյության պայքարն էլ շարունակվում է նախկին թափով, և այդ պրոցեսում կողմերի հզորության հիմնական գործոնը շարունակում է մնալ մարդկանց թիվը։

Այսինքն, մեր կյանքին ուղեկցող և վաղուց արդեն սովորական դարձած բազմաթիվ պրոցեսներ բացարձակ կամ հարաբերական հակասության մեջ են գտնվում մարդկության գոյության հետ. այդ հակասությունները սրման տենդենց ունեն, որոնք էլ ամեն քայլափոխի ավելացնում են մեր կյանքի օրգանական մաս կազմող քաոսը:

(շարունակելի)

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3359

Մեկնաբանություններ