ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Անտարբերությունը երբևէ հորինված ամենավտանգավոր զգացողությունն է

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Անտարբերությունը երբևէ հորինված ամենավտանգավոր զգացողությունն է
23.05.2013 | 11:06

Պատմությունից հայտնի է, որ քաղաքական մոնստրները կործանվում են երկրորդը չլինելու մոլուցքից, իրենցից դուրս ոչ մեկին չնկատելու հիվանդագին ախտից:

Սեփական անձի առաջնորդամոլությունը, իրենցից բացի բոլորին բացառելու քաղաքական անհեթեթությունը, որևէ կերպ չսանձվող սեփական հնարավորությունները գերազանցող հավակնությունը՝ մեծ հաշվով ավարտվում է նրանով, որ մերժելով այլընտրանքի գաղափարն ի սկզբանե, մոնստրներն իրենց քաղաքական վարքագծով առաջ են «այդ այլընտրանքը դարձյալ ես եմ» հակաքաղաքական թեզը՝ վերջնարդյունքում իրենց հետ խորտակման տանելով նաև նրանց, ովքեր հավատում են իրենց:
Ինչ խոսք, իշխանության համար պայքարը հզորների արտոնությունն է, չնայած նրան, որ ամեն մեկն իր հերթին յուրովի իր պատկերացումներին համահունչ է ընկալում ու գործի դնում այդ հզորություն կոչվածը՝ «հանուն ժողովրդի»
Ժողովրդին հանգիստ թողնենք՝ խոստովանելով հանդերձ, որ վերջինի լռությունը, անտարբերությունը երբևէ հորինված ամենավտանգավոր զգացողությունն է, որից սկսվել է հայրենիքի փլուզումը:

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ