Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Մարդկության զարգացման ցանկացած փուլում հակամարտությունները կյանքի անբաժան մասն են

Մարդկության զարգացման ցանկացած փուլում հակամարտությունները կյանքի անբաժան մասն են
28.07.2024 | 14:22

Ներկայի գլոբալ հակամարտության պայմաններում համաշխարհային դինամիկան հասկանալու և իրադարձությունների հեղեղում ճիշտ կողմնորոշվելու համար շատ կարևոր է այդ պրոբլեմներին մոտենալու մեթոդաբանությունը։

Նման կոմպլեքսային բնույթի և բարդ պրոբլեմների համար լուծումների փնտրման ամենից հուսալի մեթոդը գիտականն է, իսկ ալտերնատիվ լուծումների փոքր խմբից վերջնական լուծում ընտրելիս նաև ավանդական մարդկային ինտուիցիան։

Իսկ գիտական մեթոդների բազմազանությունից էլ գերադասելի են գլոբալ սկզբունքների վրա հիմնված մոտեցումները, որոնք նաև ադեքվատ են իրական կյանքին։

Եթե փորձում ենք պարզել, թե մարդիկ ու մարդկությունը ինչով են առաջնորդվել իրենց կյանքում, ապա ակնհայտ է, որ բոլորն էլ ձգտել են լավ կյանքի, դրա տակ հասկանալով հնարավորինս բարգավաճ ու հնարավորինս երկար կյանքը։

Իսկ հնարավորինս բարգավաճ ու հնարավորինս երկար կյանքը կարելի է ապահովել միայն ռեսուրսների հաշվին և քանի որ դրանք սահմանափակ են, ապա ստացվում է, որ մարդիկ պետք է ձգտեն իրենց գլոբալ նպատակին, այն է՝ լավ ու երկար կյանք ունենալուն, ագրեսիվ ու պատահականություններով լի միջավայրում։

Այսինքն, հակամարտությունները մարդկության զարգացման ցանկացած փուլում անհրաժեշտաբար պետք է լինեն կյանքի անբաժան մասը։

Բայց կա նաև հակամարտությունների սրության չափ, սկսած հաշտ ու խաղաղ հրեշտակային կյանքից մինչև անվերջ պատերազմական քաոսը։

Ամենատարբեր նկատառումներով ակնհայտ է, որ հրեշտակային կյանքը անիրագործելի է, իսկ անվերջ պատերազմական քաոսը՝ անընդունելի, որը պարզապես նշանակում է, որ իրական կյանքը եղել է, կա ու կլինի այդ երկու ծայրահեղությունների միջև ինչ-որ տեղում։

Այսինքն, կյանքի կլինի այնպիսին, ինչպիսին եղել է մինչև հիմա, այն է՝ խաղաղ ժամանակների ու այս կամ այն սրության պատերազմների հաջորդականություն։

Բայց եթե ուզում ենք կոնկրետ կանխատեսումներ անել մոտալուտ և համեմատաբար հեռու ժամանակների համար, այդքանը բավական չէ, քանի որ մարդիկ տարբեր երկրներում ունեն տարբեր մենթալիտետներ, զարգացման տարբեր մակարդակներ, տարբեր ռեսուրսներ ու տարբեր պատմություններ ու հզորություններ։

Բացի դրանից, ներկա պայմաններում իրավիճակի ու դրա կանխատեսումների վրա ազդող գործոնների թիվը այնքան մեծ է և նրանց փոխադարձ կապերն այնքան բազմազան, որ այդ պայմաններում որոշումներ կայացնելու ավանդական ինտուիցիոն մեթոդն այլևս էֆեկտիվ չէ, քանի որ կարող է բերել կատաստրոֆիկ սխալների։

Դա նշանակում է, որ մարդկային ինտուիցիան, մնալով որպես որոշումներ կայացնող հզոր զենք, նաև հզոր քանակական գիտության օգնության կարիքն ունի։

Եթե փորձում ենք այդ նպատակով օգտագործել այնպիսի հզոր գիտությունների արդյունքները, ինչպիսիք են սիստեմային գիտությունը, կառավարման տեսությունը, ոչ գծային դինամիկան, խաղերի ու կոնֆլիկտների տեսությունները և այլն, ապա հանդիպում ենք դրանց միջոցով կյանքի կոնկրետ իրավիճակների ադեքվատ ներկայացման հետ կապված դժվարությունների, քանի որ այդ գիտությունները ունեն շատ ընդհանուր բնույթ։

Մյուս կողմից էլ, կան դեռևս հնուց եկող ու մարդկային իմաստությունը արտացոլող պրակտիկ կանոններ, որոնք կիրառվում են մարդկային կյանքի տարբեր իրավիճակներում էֆեկտիվ որոշումներ կայացնելու համար։

Նման կանոնների ամբողջությունը, շատ էֆեկտիվ լինելով ոչ մասշտաբային որոշումներ կայացնելու համար, էֆեկտիվ չէ ժամանակակից պայմաններում ստրատեգիական ու մասշտաբային բնույթի տակտիկական որոշումների կայացման ժամանակ։

Այս երկու մոտեցումների, այն է՝ ընդհանրացված քանակական տեսությունների ու պրակտիկ կանոնների արանքում կա գիտական բնույթի վակուում, որը կարիք ունի լցվելու նոր ու ավելի հեշտ կիրառելի քանակական գիտությամբ։

Եթե փորձում ենք խորանալ այդ գիտական բնույթի վակուումի բուն բովանդակության մեջ, ապա պարզվում է, որ դրանք կապված են մարդկանց ամենօրյա կյանքի ու նրանց ավելի մասշտաբային գործունեության քանակական նկարագրության հետ։

Ուրիշ խոսքով, մարդկանց գործունեության կազմակերպումը, սկսած դրա համար անհրաժեշտ ռեսուրսներից, մարդկանց ունակություններից, պրոբլեմների բարդությունից մինչև որոշումներ կայացնելը, կարիք ունի մաթեմատիկական միասնական նկարագրության, որի մասին՝ հաջորդ գրառման մեջ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5256

Մեկնաբանություններ