Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ադր­բե­ջա­նը, Թուր­քիան ու ֆոս­ֆո­րա­յին զենքն Ադր­բե­ջա­նին մա­տա­կա­րա­րող­նե­րը պետք է պա­տաս­խան տան դա­տա­րա­նի ա­ռաջ»

«Ադր­բե­ջա­նը, Թուր­քիան ու ֆոս­ֆո­րա­յին զենքն Ադր­բե­ջա­նին մա­տա­կա­րա­րող­նե­րը պետք է պա­տաս­խան տան դա­տա­րա­նի ա­ռաջ»
06.11.2020 | 10:45

Մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում հա­կա­ռա­կորդն Ար­ցա­խում ֆոս­ֆո­րա­յին զի­նամ­թերք է կի­րա­ռել։ Սպի­տակ ֆոս­ֆոր պա­րու­նա­կող զի­նամ­թեր­քը պատ­կա­նում է հր­կի­զող­նե­րի տե­սա­կին։ Դրանք թթ­ված­նի ազ­դե­ցու­թյամբ ինք­նահր­կիզ­վում են և կի­րառ­վում խոց­ման տա­րածքն այ­րե­լու հա­մար։


Օ­րերս շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րար ՌՈՄԱ­ՆՈՍ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱ­ՆԸ հա­մա­պա­տաս­խան գրու­թյամբ դի­մել է բնա­պահ­պա­նա­կան կոն­վեն­ցիա­նե­րի գոր­ծա­դիր քար­տու­ղար­նե­րին, մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին ու գոր­ծըն­կեր­նե­րին՝ նրանց ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րե­լով շա­րու­նակ­վող լայ­նա­ծա­վալ ռազ­մա­կան ագ­րե­սիա­յին, ո­րը սան­ձա­զերծ­վել է Ադր­բե­ջա­նի կող­մից՝ Թուր­քիա­յի և օ­տա­րերկ­րյա վարձ­կան­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ:


Նա մի­ջազ­գա­յին բնա­պահ­պա­նա­կան հան­րու­թյա­նը տե­ղե­կաց­րել է‚ որ լայ­նա­մասշ­տաբ օ­դա­յին կրա­կա­հեր­թը հր­կիզ­վող ռազ­մա­կան ու­ժի կի­րառ­մամբ տե­ղի է ու­նե­ցել բնա­կա­վայ­րե­րի մեր­ձա­կայ­քում գտն­վող ան­տա­ռա­յին տա­րածք­նե­րի վրա: Նա­խա­րա­րը նշել է‚ որ դա կա­րող է ան­դառ­նա­լի վնաս պատ­ճա­ռել շր­ջա­կա մի­ջա­վայ­րին՝ լայ­նա­ծա­վալ ան­տա­ռա­յին հր­դեհ­նե­րից մինչև օ­դի, հո­ղի, ջրի և կեն­սա­բա­նա­կան բազ­մա­զա­նու­թյան կա­յուն աղ­տոտ­ման: Ընդ­գծ­վել է‚ որ այդ տա­րածք­նե­րը բնա­կա­վայր են հազ­վա­գյուտ և ան­հե­տա­ցող տե­սակ­նե­րի հա­մար, ո­րոնք նե­րառ­ված են Ար­ցա­խի բույ­սե­րի և կեն­դա­նի­նե­րի Կար­միր գր­քում, ինչ­պես նաև Բնու­թյան պահ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին միու­թյան Կար­միր գր­քում:


«Այդ կան­խա­տես­ված հար­ձա­կում­ներն ուղղ­ված են ոչ միայն Ար­ցա­խի ան­տա­ռա­յին տա­րածք­նե­րում ա­պաս­տան փնտ­րող քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյա­նը և զին­ված ու­ժե­րին վնաս հասց­նե­լուն, այլև թի­րա­խա­վո­րել են այդ տա­րած­քի է­կո­հա­մա­կար­գը՝ զանգ­վա­ծա­յին ան­տա­ռա­յին հր­դեհ­ներ հրահ­րե­լու և կոր­ծա­նա­րար ա­վե­րում­նե­րով շր­ջա­կա մի­ջա­վայ­րի աղ­տո­տում ա­ռա­ջաց­նե­լու նպա­տա­կով»‚- աս­ված է նա­խա­րա­րի նա­մա­կում: Նա նաև կոչ է ա­նում մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը` դա­տա­պար­տել ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյան մե­ղա­վոր­նե­րին, նրանց են­թար­կել պա­տաս­խա­նատ­վու­թյան և կան­խել հնա­րա­վոր լայ­նա­մասշ­տաբ հար­ձա­կում­նե­րը:
Մենք զրու­ցե­ցինք Հա­յաս­տա­նի կա­նաչ­նե­րի միու­թյան նա­խա­գահ ՀԱ­ԿՈԲ ՍԱ­ՆԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԻ հետ‚ ո­րը ներ­կա­յաց­րեց‚ թե ինչ հետևանք կու­նե­նա ֆոս­ֆո­րա­յին զեն­քի կի­րա­ռու­մը բնու­թյան և մար­դու ա­ռող­ջու­թյան վրա։


Հա­կոբ Սա­նա­սա­րյանն ըն­դգ­ծում է‚ որ ֆոս­ֆո­րա­յին զեն­քե­րը՝ որ­պես քի­միա­կան զի­նա­տե­սակ‚ ար­գել­ված են. «Դրանք ա­ռա­ջաց­նում են խոր այր­վածք­ներ. քա­նի դեռ սպի­տակ ֆոս­ֆորն օր­գա­նիզ­մի վրա է‚ այն ա­նընդ­հատ խո­րա­նում են։ Ֆոս­ֆո­րա­յին զեն­քը‚ դրա­նից ա­ռա­ջա­ցած թու­նա­վոր խեղ­դող գա­զը մեծ ազ­դե­ցու­թյուն են ու­նե­նում շն­չա­ռու­թյան վրա‚ սպի­տակ ֆոս­ֆո­րը հեշ­տու­թյամբ օր­գա­նիզ­մում ներ­ծծ­վում է։ Ա­մե­նա­վատ վտանգ­նե­րից է այն‚ որ հո­գե­բա­նա­կան սոս­կա­լի ազ­դե­ցու­թյուն ու­նի բնակ­չու­թյան‚ գու­ցե և կեն­դա­նի­նե­րի վրա։ Ֆոս­ֆո­րա­յին զեն­քից ա­ռա­ջա­ցած հր­դե­հին Ար­ցա­խի դա­րա­վոր ան­տառ­նե­րը‚ այն­տեղ գտն­վող կեն­դա­նա­կան աշ­խար­հը չեն դի­մա­նա‚ ե­թե այդ­պես շա­րու­նակ­վի»։ Ըստ բնա­պահ­պա­նի՝ օ­դի մեջ ֆոս­ֆո­րը եր­կար մնալ չի կա­րող‚ քա­նի որ թթ­ված­նի հետ շփ­վե­լով ինք­նաբռ­նկ­վում է։


Պա­րոն Սա­նա­սա­րյա­նը նշում է‚ որ Հա­յաս­տա­նի բնա­պահ­պա­նա­կան կա­ռույց­նե­րը դի­մել են մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րին. «Կա­նաչ­նե­րի միու­թյու­նը‚ դժ­բախ­տա­բար‚ չկա­րո­ղա­ցավ մաս­նակ­ցել։ Մոտ 50 կազ­մա­կեր­պու­թյուն Հա­յաս­տա­նից նա­մակ է հղել մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր այն կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին‚ ո­րոնց խն­դի­րը է­կո­լո­գիա­կան անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վումն է։ Մենք պետք է ակ­տիվ ջան­քեր գոր­ծադ­րենք մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի շր­ջա­նում‚ որ­պես­զի Ադր­բե­ջա­նը‚ Թուր­քիան դա­տա­րա­նի ա­ռաջ պա­տաս­խան տան‚ ինչ­պես նաև բո­լոր այն պե­տու­թյուն­նե­րը‚ ո­րոնք այդ զեն­քը մա­տա­կա­րա­րում են Ադր­բե­ջա­նին։ Որ­քան գի­տեմ‚ ՈՒկ­րաի­նան‚ Իս­րա­յե­լը նույն­պես մաս­նա­կից են դրան»։


Ըստ պա­րոն Սա­նա­սա­րյա­նի՝ 1914-15 թվա­կան­նե­րին‚ Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին‚ Ի­րա­քյան պա­տե­րազմ­նե­րի ժա­մա­նակ օգ­տա­գործ­վել է նման զենք. «Սա­կայն ես տե­ղե­կու­թյուն­ներ չու­նեմ‚ թե հա­մա­պա­տաս­խան ա­տյան կոչ­ված­նե­րը պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե՞լ են այդ զենքն օգ­տա­գոր­ծող­նե­րին‚ թե՞ ոչ»։


Լի­լիթ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 51324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ