Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

«Շոր և Շորշորը»` ջազային հնչյունների ուղեկցությամբ

«Շոր և Շորշորը»` ջազային հնչյունների ուղեկցությամբ
28.06.2012 | 19:17

«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կմեկնարկի գրական ստեղծագործության էկրանավորմամբ: Ինչպես տեղեկացնում են փառատոնի մամուլի ծառայությունից, «Ոսկե ծիրանն» այս տարի կազդարարվի Համո Բեկնազարյանի` 1926-ին ստեղծած «Շոր և Շորշոր» կատակերգությամբ (ըստ` Մ. Բագրատունու պատմվածքի): Ֆիլմը կներկայացվի Վահագն Հայրապետյանի և նրա ջազ-խմբի նոր երաժշտական ձևավորմամբ:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրանն» այս տարի կանդրադառնա Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն` ներկայացնելով «Գիրք և կինո» խորագրով նոր ծրագիր, որտեղ ընդգրկվելու են հայ և համաշխարհային դասականների ստեղծագործությունների լավագույն էկրանավորումները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ