Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

«Վա՜յ հայերին, որ երբևէ քաշվել են եվրոպական քաղաքականության մեջ»

«Վա՜յ հայերին, որ երբևէ քաշվել են եվրոպական քաղաքականության մեջ»
03.06.2023 | 14:25

Եվրոպայի ազգերը և պետական գործիչները հոգնել են հայկական անվերջանալի հարցից: Իհարկե, այդ նրանց միայն բերել է պարտություն պարտության հետևից: Հենց միայն դրա հիշատակումը նրանց մրափող խղճին վերադարձնում է չկատարված խոստումների սոսկալի մի պատմություն, խոստումներ, որոնց կատարման համար գործնականում ոչինչ չեն արել: Եվ վերջապես, դա սոսկ մի կոտորված, բայց տաղանդավոր փոքրիկ ազգ էր, որը չուներ նավթաբեր տարածություններ կամ ոսկու հանքեր:

Վա՜յ հայերին, որ երբևէ քաշվել են եվրոպական քաղաքականության մեջ: Ավելի լավ կլիներ, եթե Հայաստան անունը երբեք արտասանված չլիներ եվրոպական որևէ դիվանագետի կողմից:

Բայց հայ ժողովուրդը երբեք չի լքել իր հույսը: Նրանք քաջաբար շարունակել են աշխատել ու սպասել, սպասել տարեցտարի:

Նրանք դեռ սպասում են...

Ֆրիտյոֆ Նանսեն

(hատված «Հայաստանը և Մերձավոր Արևելքը» գրքից)



Աղասի Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 9922

Մեկնաբանություններ