38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նեմեսիսի հուշարձան լինելու է

Նեմեսիսի հուշարձան լինելու է
09.05.2023 | 10:53

Մեր թշնամիները մեզ ուզում են զրկել ազգային միասնությունից, պատմական-գենետիկ հիշողությունից ու ազգային ստեղծագործական մտքից։ Հենց հասան դրան՝ այլևս մենք դադարելու ենք Մարդ հանդիսանալ։

Մարդն առանց ազգային հիշողության ու ստեղծագործական մտքի վեր է ածվում անասունի։ Նրանք մեզ ուզում են անասուն դարձնել։

Ընտրությունը մերն է՝ Մա՞րդ մնալ, թե՞ դառնալ «30 արծաթանոց» անասուն։

Նեմեսիսի հուշարձան լինելու է։

Հայկական Նյուրնբերգ լինելու է։

Հայոց ոգու հարություն լինելու է։

Հայկական Արցախ լինելու է։

Հայաստանի Հանրապետություն լինելու է

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2744

Մեկնաբանություններ