38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նիկո՛լ, կամ չորսով եք կանգնելու քո ասած հրապարակի պատի տակ կամ դու մենակ

Նիկո՛լ, կամ չորսով եք կանգնելու քո ասած հրապարակի պատի տակ կամ դու մենակ
18.04.2023 | 22:08

Ես ո՛չ, քո բառերով ասած` նախկինների համակիրն եմ, ո'չ էլ` ներկաների:

Որպես ՀՀ շարքային քաղաքացի ուզում եմ տեսնել քո ասած մի ստորագրած թուղթ , որով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս։

Նիկո՛լ, ես պահանջում եմ, որ օդի մեջ, անկանոն հոգեշեղված շարժումները մի կողմ դնես և հրապարակես փաստաթուղթը, որի տակ կտեսնենք Լևոնի, Ռոբերտի, Սերժի ստորագրություներից թեկուզ մեկը։

Թե ո՛վ ի՛նչ է քննարկել և բանակցել ինձ չի՛ հետաքրքրում, ինձ և հարյուր հազարավոր իմ նման շարքային քաղաքացիներին ցույց տուր այդ անիծյալ փաստաթուղթը։

Ես ուզում եմ տեսնել և հասկանալ ո՞վ է իմ հայրենիքը ծախել, ո՞վ է 1988 թվականից մինչ օրս խաբել և մեր հազարավոր եղբայրների ու քույրերի տառապանքի, զրկանքների և արյան գնով մեզ հասցրել այս վիճակին:

Ցույց տու՛ր, Նիկո՛լ, կամ չորսով եք կանգնելու քո ասած հրապարակի պատի տակ կամ դու մենակ...

Տ. ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2365

Մեկնաբանություններ