38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 4 սմ-ով

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 4 սմ-ով
20.09.2012 | 03:36

Սեպտեմբերի 18-ի դրությամբ, Սևանա լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1900,27 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 4 սմ-ով:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, սեպտեմբերի 18-ի օպերատիվ տվյալներով, Սևանը սնող Արգիճի գետի հզորությունը` 1,93 խմ վայրկյան է, Գավառագետինը` 3,22 խմ վայրկյան, Մասրիկինը` 1,74 խմ վայրկյան և Ձկնագետի հզորությունը` 0,36 խմ վայրկյան: Ներկայումս Սևանա լճի ջրի ջերմաստիճանը 14 աստիճան է:
Նշենք, որ Սևանա լճի բարձրացմանը զուգահեռ` այս տարվա մայիսի 2-ից սկսվել են ոռոգման նպատակով ջրի բացթողումները Հրազդան գետի հունով: Սեպտեմբերի 18-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 310 միլիոն 657 հազար խմ ջուր: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Սևանից բաց թողնվելիք ջրի տարեկան չափաքանակը սահմանվել է մինչև 320 մլն խմ:
Հավելենք նաև, որ չնայած անցած շաբաթ (սեպտեմբերի 10-17-ը) հանրապետության գետերում բնական և էական փոփոխություններ չեն դիտվել, սակայն Սևանա լճի հայելու նիշն այդ ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ