Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Երեկ մեր հերոս ԴԱՎԻԹԻ ծննդյան օրն էր

Երեկ մեր հերոս ԴԱՎԻԹԻ ծննդյան օրն էր
19.06.2024 | 22:32

Եվ այդ ծնունդը միայն երկնքում չէր նշվում։

Դավիթին այցի էին եկել ոչ միայն նրա, այլև հարազատների ընկերները, անգամ անձամբ չճանաչող բազմաթիվ մարդիկ, ովքեր հիացմունքով են ծանոթացել նրա կենսագրությանն ու նվիրումին։

Նույն օրը Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցուն կից դահլիճում բոլորը մասնակցեցին Կրտսեր սերժանտ, հրետանային ինքնագնաց կայանքի (САУ)-ի հրամանատար, ԱՀ Մարտական ծառայության և ԱՐԻՈւԹՅԱՆ և բազմաթիվ այլ մեդալների արժանացած Դավիթ Յակովլևի մասին նկարահանված կես ժամ տևողությամբ ֆիլմի առաջին ցուցադրությանը։

Ուզում եմ մեր ընտանիքների երախտիքը հայտնել բոլորիդ, այդ թվում՝ Տեր Հարություն քահանային՝ ցուցաբերած ջերմության համար։

Լեփ-լեցուն դահլիճում թևածում էր սիրո, գնահատանքի ու հիացմունքի զգացումը՝ հանդեպ 19-ամյա Դավիթի ձեռքբերումների, ապրած կյանքի, ծափահարությունները՝ նրա հերոսության և արցունքները՝ չկայացած երեզանքների համար․․․

Մեր հզոր Դավիթն ամբողջ օրը ներկա էր ու երբեք բացակա չի էլ լինի ․․․

Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ

Հ.Գ.1

Դավիթ Յակովլևի կենսագրությունն այստեղ։

Հ.Գ.2

Տեսանյութը՝

Դիտվել է՝ 2971

Մեկնաբանություններ