Աստծո կանչը
Օգոստոսի 30
Տուր առատորեն: Քեզ հարուստ զգա: Ժլատության զգացումը հանի՛ր քո սրտից:
Տու՛ր քո Սերը, մտածումները, ողջ ունեցվածքդ:
Տու՛ր, տու՛ր, դու հետևորդն ես Աշխարհի Մեծագույն Տվողի: Տու՛ր քո ժամանակից, անձնական հնարավորություններից, վայելքից, հանգստից, քո անունից, փառքից, բժշկելու կարողությունից, զորությունից, համակրանքից. այս բոլորից և դեռ` ինչ որ հնարավոր է:
Սովորիր այս կարևոր դասը և դու էլ կդառնաս մի մե՛ծ ուժ` կարո՛ղ օգնելու ուրիշներին և հզո՛ր գործեր կատարելու: