ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում համաձայնել է Պուտինի հետ բանակցությունների հնարավորությանը։ Նախկինում նա բազմիցս խոսել է նման բանակցությունների անհնարինության մասին, ինչը նույնիսկ օրենքով ամրագրված էր ՈՒկրաինայում։ Ըստ Զելենսկու՝ խնդիր է դրված կանխել ՈՒկրաինայի և ուկրաինական ամեն ինչի լիակատար ոչնչացումը և ապահովել ուկրաինացիների ներկա ու ապագա սերունդների անվտանգությունը։               
 

Նիկոլն արգելել է իրեն նկարել Արարատների ֆոնին

Նիկոլն արգելել է իրեն նկարել Արարատների ֆոնին
25.06.2024 | 15:12

Ըստ մերձնիկոլական շրջապատից տարածվող լուրերի` կապիտուլյանտ ոչնչությունը հրահանգել է իր աշխատակազմի լուսանկարիչներին և օպերատորներին իրեն չպատկերել Արարատ լեռների ֆոնին:

Փորձեցի ստուգել դրա պաշտոնական կայքում տեղադրված լուսանկարները, որոնք արվել են վերջին շրջանում դրա «մերձարարատայան» մարզեր այցելելու ժամանակ:

Իրոք, որևէ նկար չկա, որտեղ դա պատկերված լինի Արարատների ֆոնին:

Էրդողանալաիևյան «տուզիկից» ավելի նողկալի բաներ սպասեք:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 9688

Մեկնաբանություններ