Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Բերձորի (Լաչին) ազատագրմանը նվիրված ֆիլմի երևանյան պրեմիերան

Բերձորի (Լաչին) ազատագրմանը նվիրված ֆիլմի երևանյան պրեմիերան
25.03.2013 | 15:55

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Սամվել Թադևոսյանի` Բերձորի (Լաչին) ազատագրման մասին պատմող «Միացում» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմում տեղ են գտել փաստագրական կադրեր, որոնք ստեղծվել են պատերազմական գործողությունների ժամանակ: Օգտագործվել է նաև Ադրբեջանի ազգային հերոս, ռազմական լրագրող Չինգիզ Մուսթաֆաևի 16-րոպեանոց տեսանյութը, որում նշվում է ադրբեջանցի գնդապետների անունները, ովքեր հրաման են տվել լքել Լաչինը: Ֆիլմը փաստերով հակադարձում է ադրբեջանական սուտ տեղեկատվությանը, թե հայերը Լաչինում կոտորած են արել: Ազատագրման պահին Լաչինը դատարկ է եղել: Ֆիլմի ստեղծողները հույս ունեն, որ այսպիսով Արցախի վերաբերյալ ճշմարտությունը կհասնի աշխարհին` ժխտելով ադրբեջանական խեղաթյուրված մեկնաբանությունները:
Առաջիկայում «Միացում»-ը կներկայացվի կանադական «Նուռ», ԱՄՆ-ում անցկացվող «Արփա» փառատոներին, նաև հայաստանյան «Ոսկե ծիրանին»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ