Ռոք երգիչ, կիթառահար ՎԱՀԱԳ ՌԱՇԸ ներկայանում է հանգիստ, իմաստալից երգերով («Լուսամփոփի պես աղջիկ», «Ադանա», «Աշնան քամի», «Անհաս մի տենչ», «Գտա», «Ես կգա», «Հեռացիր»): Փորձում է ռոք ոճով ներկայացնել ժողովրդական երգեր: Ունի նաև սիրված երգեր գրված հայ դասականների խոսքերի հիման վրա:
-Վահագ, գո՞հ ես 2012-ից:
-Այո: Շատ հարազատ մարդիկ ձեռք բերեցի, ինչը ամենակարևոր բաներից մեկն է:
-Նոր երգերի կարո՞ղ ենք սպասել:
-Ամենաքիչը հինգ երգի:
-Ի՞նչ երգեր են, ինչպե՞ս են վերնագրված:
-«Երջանկություն», «Հայ աղջիկ» (Ջիվան Գասպարյան), հետաքրքիր զուգերգ` ռոքի ու ռեփի համադրությամբ, իհարկե, ժարգոնային ռեփ չի լինելու, էլի մի քանի նոր երգեր կան, որոնց տեքստերը դեռ գրված չեն:
-Ի՞նչ բերեց քեզ Ձմեռ պապը:
-Տեսնենք, դեռ կբերի, երևի:
-Ի՞նչ կմաղթես ունկնդրին:
-Մաղթում եմ ժպիտ, երջանկություն ու հաջողություն:
-Մենահամերգի կարո՞ղ ենք սպասել:
-Գարնանը, երևի: Մինչ այդ կլինեն ակումբային համերգներ:
Ճեպազրուցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
18.10.2024
2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |