Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Հան­ցա­վոր ան­գոր­ծու­թ­յուն են դրսևո­րում ՀՀ իշ­խա­նու­թ­յուն­նե­րը»

«Հան­ցա­վոր ան­գոր­ծու­թ­յուն են դրսևո­րում ՀՀ իշ­խա­նու­թ­յուն­նե­րը»
25.12.2020 | 00:35

Մինչ Ադր­բե­ջա­նը «լոն­քե­լով» ա­ռաջ է գա­լիս, իսկ Հա­յաս­տա­նում ժո­ղո­վուր­դը պա­հան­ջում է վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը, Թուր­քիան ձեռ­քե­րը ծա­լած չի նս­տում։ Ըստ լու­րե­րի՝ Թուր­քիան Ադր­բե­ջա­նի հետ մեկ­տեղ աշ­խար­հից պա­հան­ջում է փա­կել Հա­յաս­տա­նի ա­տո­մա­կա­յա­նը։ Իշ­խա­նա­կան աղ­բյուր­նե­րը այս տե­ղե­կու­թյու­նը ան­հիմն են հա­մա­րում, իսկ է­ներ­գե­տիկ­նե­րին մոտ կանգ­նած աղ­բյուր­նե­րը ո­չինչ չեն բա­ցա­ռում, հի­շեց­նե­լով, որ Հա­յաս­տա­նի ա­տո­մա­կա­յա­նը կա­ռուց­ման օ­րից Թուր­քիա­յի կո­կոր­դում է։ Սրա հետ մեկ­տեղ ակ­տի­վո­րեն խոս­վում է Հա­յաս­տա­նում ներդ­րու­մա­յին մի ծրագ­րի՝ արևա­յին կա­յան­ներ կա­ռու­ցե­լու մա­սին։ Եվ ու­րեմն որ­տե՞ղ է ճշ­մար­տու­թյու­նը, ի՞նչ ճա­կա­տա­գիր կու­նե­նա ա­տո­մա­կա­յա­նը։ Այս և Ադր­բե­ջա­նի սահ­մա­նա­յին ա­խոր­ժա­կի հետ կապ­ված հար­ցե­րի շուրջ զրու­ցե­ցինք «Թինկ Թանկ Ար­մե­նիա» վեր­լու­ծա­կան կենտ­րոն» ՀԿ-ի նա­խա­գահ ՀԱ­ԿՈԲ ՄԱՐ­ՏԻ­ՐՈ­ՍՅԱ­ՆԻ հետ։

-Վեր­ջերս լրատ­վա­մի­ջոց­նե­րով իս­կա­պես ակ­տի­վո­րեն և ան­թա­քույց հպար­տու­թյամբ լու­սա­բան­վում է Ա­րա­բա­կան է­մի­րաթ­նե­րի հնա­րա­վոր ներդ­րու­մա­յին ծրագ­րի մա­սին, ըստ ո­րի, մեծ ներդ­րու­մա­յին ըն­կե­րու­թյան կող­մից պի­տի արևա­յին կա­յան կամ կա­յան­ներ կա­ռուց­վեն՝ ընդ­հա­նուր 400 մե­գա­վատ հզո­րու­թյամբ. այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան ձեռք­բե­րու­մը վե­րագր­վում է ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նին,- ա­սում է պա­րոն Մար­տի­րո­սյա­նը: -Ա­յո, ա­ռա­ջին հա­յաց­քից կար­ծես ա­մեն ինչ հո­յա­կապ է, քա­նի որ ներդ­րու­մա­յին մեծ ծրա­գիր է, վս­տա­հու­թյան ար­տա­հայ­տու­թյուն մեր երկ­րի ներդ­րու­մա­յին մի­ջա­վայ­րին, վա­րա­կիչ օ­րի­նակ, տն­տե­սա­կան ա­ճի հե­ռան­կար և այլն: Սա­կայն ե­կեք վերց­նենք հար­ցի շուրջ ոգևո­րու­թյան մթ­նո­լոր­տում ար­ծարծ­վող հան­ճա­րեղ մտ­քե­րը և այդ հա­մա­տեքս­տում փոր­ձենք հաս­կա­նալ, թե ին­չի կա­րող է սա վե­րած­վել: Այս­պի­սով, հրա­պա­րակ նետ­վող հան­ճա­րեղ մտ­քի լու­սապ­սակն այն է, որ կա­ռուց­վե­լիք կա­յա­նը ու­նե­նա­լու է գրե­թե Մե­ծա­մո­րի ա­տո­մա­կա­յա­նի հզո­րու­թյուն, և դա նշա­նա­կում է, որ մենք մեր ա­տո­մա­կա­յա­նը փա­կե­լուց հե­տո կու­նե­նանք դրա այ­լընտ­րան­քը «կա­նաչ և անվ­նաս» է­ներ­գիա­յի տես­քով և նմա­նա­տիպ այլ զա­ռան­ցանք: Կա­րե­լի է մտա­ծել, որ նման հայ­տա­րա­րու­թյուն ա­նող­նե­րը բա­նից ո­չինչ չհաս­կա­ցող ո­րոշ դի­լե­տանտ լրագ­րող­ներ են ի­րենց վեր­լու­ծա­կա­նով: Սա­կայն ե­կեք նա­յենք այլ կող­մից: Իսկ ե­թե դա այդ­պես չէ, և եփ­վող ու մա­տուց­վող հա­մա­տեքս­տը հենց այն խայծն է, որ գց­վում է մեր ա­ռաջ, որ­պես­զի կա­մաց-կա­մաց կուլ տանք: Ընդ­հա­նուր հա­մա­տեքս­տում մեր ա­տո­մա­կա­յա­նի, իբրև թե, վտան­գա­վո­րու­թյան ու դրա փակ­ման պա­հանջն է, ո­րը շա­րու­նա­կա­բար բարձ­րաց­նում են մեր վայ հարևան­նե­րը մա­գա­տե­նե­րում և այ­լուր՝ միա­ժա­մա­նակ պլա­նա­վո­րե­լով ու կա­ռու­ցե­լով ի­րենց ա­տո­մա­կա­յան­նե­րը: Գաղտ­նիք չէ, որ Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը պլա­նա­վո­րում են կա­ռու­ցել մի քա­նի ա­տո­մա­կա­յան, նկա­տենք, այն դեպ­քում, երբ Ադր­բե­ջա­նը դեռևս ած­խաջ­րած­նա­յին ռե­սուրս ար­տա­հա­նող է: Գաղտ­նիք չէ նաև, որ այդ ա­տո­մա­կա­յան­նե­րը կա­ռու­ցե­լու են ռուս­նե­րը: Հի­մա ևս մի շտ­րիխ ընդ­հա­նուր հա­մա­տեքս­տից: Վեր­ջին տա­րի­նե­րին բա­նակ­ցու­թյուն էր վար­վում Ռու­սաս­տա­նի հետ նոր ա­տո­մա­կա­յան կա­ռու­ցե­լու հա­մար, սա­կայն ինչ-որ ան­հե­թեթ պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ այն ձա­խող­վեց ու դրա փո­խա­րեն բա­վա­կան թանկ գնով ո­րո­շում կա­յաց­վեց մինչև 2025 թ. եր­կա­րաց­նել «հնի» կյան­քը: Բա հե­տո՞։ Հե­տո՝ ի՞նչ: Ա­տո­մի փո­խա­րեն ա­պա­կի՞: Կա­րո՞ղ է նո­րից ռուս­նե­րին մե­ղադ­րենք մեր անմ­տու­թյուն­նե­րի հա­մար ու նրա հա­մար, որ նրանք պի­տի թուր­քե­րի հա­մար ա­տո­մա­կա­յան­ներ կա­ռու­ցեն: Ստաց­վում է, որ սա է մեր այ­լընտ­րանքն ու ա­պա­գան: Ստաց­վում է, որ ա­տո­մա­կա­յա­նի ստ­րա­տե­գիա­կան նշա­նա­կու­թյու­նը երկ­րի անվ­տան­գու­թյան հա­մար այլևս որևէ կարևո­րու­թյուն չու­նի: Հի­մա ու­զում եմ մի քա­նի հարց բարձ­րաց­նել ի լուր բո­լո­րի: Ար­դյո՞ք այն ա­մե­նը, ինչ տե­ղի է ու­նե­նում մեր է­ներ­գե­տի­կա­յի ու է­ներ­գե­տիկ անվ­տան­գու­թյան ո­լոր­տում, պա­տա­հա­կա­նու­թյուն է, կա­ռա­վա­րե­լի դրա­կան կամ ան­կա­ռա­վա­րե­լի զար­գա­ցում, թե՞ ուղ­ղորդ­ված վտան­գա­վոր ըն­թացք: Ար­դյո՞ք ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նին գոր­ծուղ­ված ան­ձը խո­րու­թյամբ հաս­կա­նում է այն վտան­գը, որ բե­րում է իր հետ արևա­յին կա­յա­նով ոգևոր­վե­լը։ Ար­դյո՞ք ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նին գոր­ծուղ­վա­ծը և այլ պա­տաս­խա­նա­տու­ներ քայ­լեր ձեռ­նար­կում են նոր ա­տո­մա­կա­յա­նի կա­ռուց­ման հա­մար, թե՞ ի­րենք էլ են կար­ծում, որ ա­տո­մա­կա­յան այլևս պետք չէ, քա­նի որ քա­մին ու արևը մեզ բա­վա­րար են: Իմ անձ­նա­կան կար­ծիքն այն է, որ այս ա­մե­նում, ինչ կա­տար­վում է հի­մա է­ներ­գե­տիկ անվ­տան­գու­թյան ո­լոր­տում, կա ան­տե­սա­նե­լի ձեռք, որն ուղ­ղոր­դում է բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, նե­րա­ռյալ մեր ու­ղեղ­նե­րի լվա­ցու­մը: Արթ­նա­ցիր թմ­բի­րից, ժո­ղո­վուրդ: Ա­տո­մա­կա­յանն ա­վե­լին է, քան միայն լույ­սը մեր և ձեր տնե­րում: Շատ ու­րախ եմ ան­ձամբ, ե­թե քար ու քռոտ վայ­րե­րում ան­չափ մեծ հզո­րու­թյամբ արևա­յին ու քա­մու կա­յան­ներ կա­ռուց­վեն, բայց դա չպի­տի ար­վի ա­տո­մա­կա­յա­նի հաշ­վին: Ի դեպ, ա­սեմ նաև, որ ա­մեն ինչ կախ­ված է լի­նե­լու նաև նրա­նից, թե ինչ պայ­մա­նա­գիր է նա­խա­տես­վում կն­քել ա­րաբ ներդ­րո­ղի հետ: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, դա կլի­նի ար­տադր­ված է­ներ­գիան գնե­լու պար­տա­վո­րու­թյամբ պայ­մա­նա­գիր, այս­պես կոչ­ված, PPA, ա­ռանց ո­րի ներդ­րո­ղը չի ծախ­սի ոչ մի ցենտ: Սա իր հեր­թին կխո­չըն­դո­տի որևէ այլ հզո­րու­թյան կա­ռու­ցու­մը, քա­նի որ ներ­քին սպա­ռու­մը դրա պա­հանջն այլևս չի ու­նե­նա, իսկ ար­տա­հա­նե­լու գծե­րը դեռ հայտ­նի չէ, թե երբ կկա­ռուց­վեն ու ինչ հզո­րու­թյամբ: Սա այն տեխ­նո­լո­գիան է, ո­րով մենք ծու­ղակն ենք ընկ­նե­լու՝ ինչ-որ հզո­րու­թյան գն­ման պար­տա­վո­րու­թյուն ստանձ­նե­լով: Սթա­փու­թյան կոչ եմ ա­նում՝ մեզ պե՛տք է ա­տո­մա­կա­յան ու վերջ:
-Հա­յաս­տա­նի հա­մար այդ վտան­գա­վոր հար­ցից անդ­րա­դառ­նանք մեկ այլ ծանր խնդ­րի։ Ադր­բե­ջա­նը ա­նընդ­մեջ իր սահ­ման­ներն ընդ­լայ­նում է դե­պի Հա­յաս­տան, ա­սե­լով, թե իբր այդ­պի­սին են ե­ղել սահ­ման­նե­րը Խոր­հր­դա­յին Միու­թյան ժա­մա­նակ։ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը 30 տա­րի ա­ռաջ փլուզ­վել է, և այդ­պի­սի պե­տու­թյուն այլևս չկա։ Ի՞նչ եք կար­ծում որ­պես ի­րա­վա­բան-մի­ջազ­գայ­նա­գետ՝ ինչ­պե՞ս կա­րե­լի է այ­սօր սահ­ման­ներ գծել մի պե­տու­թյան քար­տե­զի հա­մա­ձայն, ո­րը գո­յու­թյուն չու­նի։
-Խոր­հր­դա­յին Միու­թյան ժա­մա­նակ գծանշ­ված սահ­ման­նե­րը որևէ կապ չու­նեն այ­սօր­վա ի­րա­կա­նու­թյան հետ։ Ադր­բե­ջան­ցի­նե­րի ար­գու­մեն­տը չգի­տեմ ին­չու ի­դեա­լա­կան ըն­դուն­վում է իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից։ Ա­ռա­ջին ան­գամ քար­տե­զը գծ­վել և կազմ­վել է 1929-ին, այն ժա­մա­նակ­վա չա­փագր­ման Վես­տա գոր­ծի­քով։ Ակն­հայտ է, որ այն գծանշ­վել է ահ­ռե­լի շե­ղում­նե­րով, քա­նի որ այ­սօր­վա տեխ­նի­կա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը չկա­յին։ Երկ­րորդ գծան­շու­մը ի­րա­կա­նաց­վել է 1945-ին։ Սա­կայն, քա­նի որ 15 միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի սահ­ման­ներն ըն­դա­մե­նը ներ­քին նշա­նա­կու­թյուն են ու­նե­ցել, ա­պա սահ­ման­նե­րը գծանշ­վել են խիստ պայ­մա­նա­կան, ինչ­պես հար­մար են գտել։ Ըստ էու­թյան ներ­քին պե­տա­կան սահ­ման հաս­կա­ցու­թյուն չի ե­ղել։ Այ­սինքն, գծ­վել է ԽՍՀՄ ընդ­հա­նուր, ար­տա­քին պե­տա­կան սահ­մա­նը և կա­րե­լի է ա­սել՝ դրա մեջ ձեռ­քի հետ նշ­մա­րել են միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի մո­տա­վոր սահ­ման­նե­րը։ Հին ատ­լաս­նե­րում դա պար­զո­րոշ երևում է։ Հետևա­բար դա ի­րա­վա­կան հիմք չի կա­րող լի­նել, քա­նի որ Դուք ճիշտ եք՝ ե­ղել է մի պե­տու­թյուն իր ար­տա­քին սահ­ման­նե­րով։
-Այ­սինքն, դրա­նից ել­նե­լով կա­րե­լի՞ է ա­սել, որ ե­թե իշ­խա­նու­թյու­նը ցան­կա­նա, ա­պա այ­սօր կա­րող է Սյու­նի­քում կանգ­նած ադր­բե­ջա­նա­կան դիր­քա­պահ­նե­րին հետ ու­ղար­կել՝ ՝ ի­րա­վա­կան փաս­տաթղ­թե­րի հա­մա­ձայն։
-Ի­հար­կե՝ ա­յո։ Սա­կայն չեմ հաս­կա­նում՝ ի՞նչ է նշա­նա­կում «ե­թե ցան­կա­նա» ա­սա­ծը։
-Դե, քա­նի որ իշ­խա­նու­թյու­նը մի տե­սակ ան­գոր­ծու­թյուն է ցու­ցա­բե­րում և սահ­ման­նե­րը ճշ­տե­լու հար­ցը թո­ղել է Ադր­բե­ջա­նին։
-Ես կա­սեի՝ հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյուն են դրսևո­րում ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Պե­տու­թյան սուրբ պար­տա­կա­նու­թյունն է նման դեպ­քե­րում գոր­ծել «Պե­տա­կան սահ­մա­նի մա­սին» ՀՀ օ­րեն­քով, որն ըն­դուն­վել է Հա­յաս­տա­նում 2001 թվա­կա­նին։ Ես չգի­տեմ թե ով է այն «գրա­գե­տը», որ սահ­ման­նե­րի մա­սին խո­սե­լիս վկա­յա­կո­չում է «ՀՀ վար­չա­տա­րած­քա­յին բա­ժան­ման մա­սին» օ­րեն­քը։ Այդ օ­րեն­քը ար­տա­քին` պե­տա­կան սահ­ման­նե­րի հետ որևէ կապ չու­նի։ Հետևա­բար «Վար­չա­տա­րած­քա­յին բա­ժան­ման մա­սին» ՀՀ օ­րեն­քը չի կա­րող հան­դի­սա­նալ ի­րա­վա­կան փաս­տա­թուղթ այս խնդ­րի լուծ­ման հա­մար, քա­նի որ ցան­կա­ցած սու­վե­րեն պե­տու­թյան ար­տա­քին սահ­մա­նը ո­րոշ­վում է մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րով և ազ­գա­յին օ­րեն­սդ­րու­թյամբ:
Նախ՝ պետք է ի­րա­կա­նաց­վի պե­տա­կան սահ­մա­նի տե­ղո­րո­շում (դե­լի­մի­տա­ցիա): Այ­սինքն դա փո­խա­դարձ հա­մա­ձայ­նու­թյամբ ի­րար հարևան պե­տու­թյուն­նե­րի սահ­մա­նագ­ծի ո­րո­շու­մը և գրան­ցումն է հա­մա­պա­տաս­խան քար­տե­զի վրա, ո­րը կար­գա­վոր­վում է հա­մա­ձայ­նագ­րե­րով։ Տվյալ դեպ­քում՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Ադր­բե­ջա­նի միջև:
Դրա­նից հե­տո, երբ բո­լոր հար­ցե­րը լուծ­ված են, վի­ճե­լի խն­դիր­նե­րը ևս լուծ­ված են, պե­տա­կան սահ­մա­նը տե­ղան­քում գծանշ­վում է պարզ տե­սա­նե­լի սահ­մա­նան­շան­նե­րով, ո­րոնց ձևե­րը, տե­ղադր­ման կար­գը և նկա­րա­գի­րը սահ­մա­նում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյու­նը` Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րին հա­մա­պա­տաս­խան (դե­մար­կա­ցիա): Դա նշա­նա­կում է, որ մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րի հի­ման վրա եր­կու պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը ստո­րագ­րում են այդ պայ­մա­նա­գի­րը։ Դրա­նից հե­տո կող­մե­րի ազ­գա­յին օ­րեն­սդ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան, այն անց­նում է վա­վե­րա­կա­նաց­ման փու­լը և հաս­տատ­վում, ո­րով կող­մե­րը վերջ­նա­կա­նա­պես փաս­տում են, որ ճա­նա­չում են մե­կը մյու­սի սահ­ման­նե­րը:
Այ­սօր­վա սահ­մա­նագ­ծե­րի ո­րոշ­ման գոր­ծըն­թա­ցը դե­մար­կա­ցիա է, այ­սինքն, ա­ռանց դե­լի­մի­տա­ցիա­յի միան­գա­մից երկ­րորդ փու­լին են անց­նում, այն էլ՝ միա­կող­մա­նի։ Ադր­բե­ջա­նը գա­լիս է և տե­ղան­քում տե­ղո­րոշ­վում GPS կոոր­դի­նա­տա­յին հա­մա­կար­գով, գո­նե այդ­պես են ա­սում, և ինքն է ո­րո­շում՝ որն է իր սահ­մա­նը։ Մինչ­դեռ այ­սօր աշ­խար­հը օգտ­վում է ոչ միայն GPS կոոր­դի­նա­տա­յին հա­մա­կար­գից, այլ շատ և շատ ու­րիշ հա­մա­կար­գե­րից։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը օգտ­վում է WGS-84 կոոր­դի­նա­տա­յին հա­մա­կար­գից, ո­րից օգտ­վում է նաև Եվ­րո­պան։ Մինչ­դեռ մեզ հայտ­նի չէ, թե Ադր­բե­ջա­նը ի՞նչ հա­մա­կար­գից է օգտ­վում։ Նույ­նիսկ ե­թե են­թադ­րենք, որ սահ­ման­նե­րը գծանշ­վեն (դե­մար­կա­ցիա), ան­հաս­կա­նա­լի է, թե Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյունն ինչ­պես է սահ­մա­նե­լու սահ­մա­նա­յին գո­տին:
Ա­վե­լի պարզ ա­սած, սահ­մա­նա­յին գո­տին այն տա­րածքն է, ո­րը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան սահ­մա­նագ­ծից ծա­վալ­վում է դե­պի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քի խոր­քը` մինչև 5 կի­լո­մետր լայ­նու­թյամբ: Այ­սինքն, ե­թե այ­սօր նույ­նիսկ գծանշ­վեն սահ­մա­նագ­ծե­րը, ա­պա դե­պի ներս ևս 5 կի­լո­մետր լայ­նու­թյամբ պետք է սահ­ման­վի մուտ­քի և ել­քի հա­տուկ ի­րա­վա­կան ռե­ժիմ, և այն­պես չէ, որ ա­զատ ելք ու մուտք է լի­նե­լու: Դա նշա­նա­կում է, որ պե­տա­կան սահ­մա­նը` գո­նե մեզ հա­մար, այն սահ­մա­նա­գի­ծը չի լի­նե­լու, ո­րը գծանշ­վել է:
-Պա­րոն Մար­տի­րո­սյան, Դուք 16 տա­րի ան­շարժ գույ­քի կա­դաստ­րի կո­մի­տեում զբա­ղեց­րել եք գրանց­ման վար­չու­թյան պե­տի պաշ­տո­նը, այ­նու­հետև 4 տա­րի աշ­խա­տել եք մար­զե­րի միա­վոր­ված ստո­րա­բա­ժան­ման ղե­կա­վար. այս 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում, ըստ Ձեզ, ին­չու՞ Ադր­բե­ջա­նի հետ պե­տա­կան սահ­ման­նե­րը չեն հս­տա­կեց­վել, որ այ­սօր այդ խն­դի­րը չա­ռա­ջա­նար։
-Նո­րից հի­շեց­նեմ, որ այդ ի­րա­վա­կան գոր­ծըն­թա­ցը չի կա­րող ի­րա­կա­նաց­վել միա­կող­մա­նի: Մենք ու­նե­ցել ենք ա­զա­տագր­ված տա­րածք­ներ, ո­րոնց ամ­բողջ եր­կայն­քով ձգ­վել է մեր սահ­մա­նա­յին գո­տին. ըստ այդմ, ա­նի­մաստ էր ի­րա­կա­նաց­նել ա­ռանց մյուս կող­մի մաս­նակ­ցու­թյան, ին­չը դեռևս ուշ չէ հի­մա ա­նել: Թուր­քիա­յի հետ մեր պե­տա­կան սահ­մա­նը պարզ է, քա­նի որ այն գծանշ­ված է ե­ղել դեռևս ԽՍՀՄ տա­րի­նե­րին, որ­պես մեծ երկ­րի ար­տա­քին սահ­ման, իսկ Վրաս­տա­նի հետ, բա­ցի ո­րոշ վի­ճե­լի պա­հե­րից, ա­վարտ­ված է:


Զրու­ցեց Ժաս­մին ՎԻ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 51667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ