Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
17.03.2020 | 00:34
Ի­րոք, Մոս­կո­վյան 21 շեն­քի թիվ 8 և թիվ 9 բնա­կա­րան­նե­րի միջև գո­յու­թյուն ու­նեն կոնֆ­լիկ­տա­յին խն­դիր­ներ, ո­րոնք ծա­գել են 1978 թվա­կա­նին, երբ Երևա­նի կենտ­րո­նի 260 շեն­քե­րի փայ­տե տն­տե­սա­կան պատշ­գամբ­նե­րը, պե­տա­կան ծրագ­րով ու միաս­նա­կան նա­խագ­ծե­րով, սկս­ե­ցին փո­խա­րին­վել եր­կաթ­բե­տո­նե շի­նու­թյուն­նե­րով: Նոր տն­տե­սա­կան պատշ­գամբ­նե­րը պետք է կա­ռուց­վեին Մոս­կո­վյան 21 շեն­քի բո­լոր, այդ թվում մեր թիվ 9 բնա­կա­րա­նի հա­մար: Սա­կայն ան­հայտ պատ­ճառ­նե­րով մեր տն­տե­սա­կան պատշ­գամ­բը չկա­ռուց­վեց: Ա­վե­լին, թիվ 9 բնա­կա­րա­նի հա­մար հատ­կաց­ված տա­րած­քում, թիվ 8 բնա­կա­րա­նի հա­մար կա­ռուց­վեց ևս մեկ լրա­ցու­ցիչ տն­տե­սա­կան պատշ­գամբ՝ մոտ 6 քմ մա­կե­րե­սով: Թիվ 8 բնա­կա­րա­նի այդ լրա­ցու­ցիչ հար­թակն իր տա­նի­քի հետ մեր բնա­կա­րա­նը զր­կե­ցին նախ­կի­նում ու­նե­ցած փայ­տե տն­տե­սա­կան պատշ­գամ­բից, դե­պի բակ դուրս գա­լու հնա­րա­վո­րու­թյու­նից, փա­կել են տե­սա­դաշ­տը, բնա­կա­րա­նի խո­հա­նո­ցա­յին մա­սը զրկ­ված է բնա­կան լու­սա­վո­րու­թյու­նից, խա­թար­վել է բնա­կան օ­դա­փո­խու­թյու­նը:
Հա­մա­ձայն «Հի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րոն» ՊՈԱԿ-ի Երևա­նի թիվ 1 մաս­նա­ճյու­ղի տված 04/16փ/01-380/1 20.06.14 թ. տված եզ­րա­կա­ցու­թյան՝ «թիվ 9 բնա­կա­րա­նի խո­հա­նո­ցում նոր­մա­յի 0,5 %-ի փո­խա­րեն կազ­մել է 0,26 %, ո­րը հան­դի­սա­նում է ՀՀՇՆ 11-8.03-96-ի Թ. հա­վել­վա­ծի 86 կե­տի խախ­տում»: Կաս­կած չկա, որ դա­տա­րա­նի մի­ջո­ցով հայց­վո­րի խն­դի­րը լու­ծե­լուց հե­տո մեր բնա­կան լու­սա­վո­րու­թյու­նը միայն կվա­տա­նա, փոր­ձում ենք պայ­քա­րել իմ ըն­տա­նի­քի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րը վա­տաց­նող դա­տա­վոր­նե­րի ու դա­տա­կան ակ­տե­րի դեմ, բայց այս պայ­քա­րը վե­րած­վեց մի ան­զի­ջում պայ­քա­րի՝ ընդ­դեմ դա­տա­կան հա­մա­կար­գում, հե­տա­գա­յում նաև դա­տաի­րա­վա­կան ողջ հա­մա­կար­գում լայն տա­րա­ծում գտած կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րի: Իս­կա­պես, ի՞նչն էր պատ­ճա­ռը, որ թիվ 9 բնա­կա­րա­նի հա­մար նա­խա­տես­ված պատշ­գամբն այդ­պես էլ չկա­ռուց­վեց: Ին­չու՞ Երևա­նի քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը գնա­ցին սո­վե­տա­կան տա­րի­նե­րի հա­մար ան­նա­խա­դեպ քայ­լի՝ շեղ­վե­լով հաս­տատ­ված պե­տա­կան նա­խագ­ծից ու, փաս­տո­րեն, թիվ 9 բնա­կա­րա­նի հա­մար նա­խա­տես­ված պատշ­գամ­բը կա­ռու­ցե­լու փո­խա­րեն ո­րո­շե­ցին այդ տա­րած­քը թող­նել թիվ 8 բնա­կա­րա­նի հա­մար լրա­ցու­ցիչ պատշ­գամբ կա­ռու­ցե­լու հա­մար: Սո­վե­տա­կան տա­րի­նե­րին նմա­նօ­րի­նակ գոր­ծո­ղու­թյու­նը հա­մար­վում էր քրեա­կան հան­ցանք ու պատժ­վում էր պաշ­տո­նա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի ծանր հոդ­ված­նե­րով:
Վս­տա­հա­բար կա­րե­լի է ա­սել, որ թիվ 8 բնա­կա­րա­նի կի­սա­բաց պատշ­գամ­բը Երևա­նի կենտ­րո­նում կա­ռուց­ված ա­ռա­ջին աղմ­կա­հա­րույց շի­նու­թյունն էր: Դրա մա­սին թեր­թե­րում շատ գր­վեց ու խոս­վեց: Մաս­նա­վո­րա­պես, ՀՀ կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան կենտ­կո­մի, Հայ­կա­կան ՍՍՀ Գե­րա­գույն սո­վե­տի և Մի­նիս­տր­նե­րի Խոր­հր­դի օր­գան «Коммунист» թեր­թում (N 224(13802) 27 սեպ­տեմ­բե­րի, 1979) հրա­պա­րակ­վեց «Не пущу!» վեր­տա­ռու­թյամբ մի ֆե­լիե­տոն, որ­տեղ անդ­րա­դարձ է կա­տար­վել թիվ 8 բնա­կա­րա­նի կի­սա­բաց պատշ­գամ­բին. «...вы­зы­вает б­лагородный поступок Т. Ивашкевич, прожи­вающей по адресу Московян, 21. О ее жгучей любви к простору говорит тот факт, что к двум бал­ко­нам она пристроила еще и третий. Прав­да, прогуливаясь летними вече­рами по своим бал­ко­нам, Ивашкевич приходится выслушивать гнев­ные ти­ра­ды соседей, кото­рым навс­ег­да зат­ми­ла свет Божий». 1980 թվա­կա­նի մար­տի 27-ին «Коммунист» թեր­թը հան­դես ե­կավ երկ­րորդ հոդ­վա­ծով՝ «Ме­ры приня­ты и не приня­ты» վեր­տա­ռու­թյամբ, ո­րը դար­ձյալ վե­րա­բե­րում էր թիվ 8 բնա­կա­րա­նի կի­սա­բաց պատշ­գամ­բին... Од­на­ко упор­ное мол­ча­ние по по­во­ду са­мо­воль­ных пе­ре­ст­ро­ек в до­ме N 21 по ули­це Мос­ко­вян хра­нит ис­пол­ком Мяс­ни­кя­нс­ко­го рай­со­ве­та и уп­рав­ле­ние жи­лищ­но­го хо­зяй­ства ис­пол­ко­ма Ер­гор­со­ве­та. Вре­ме­ни прош­ло мно­го, а ме­ры до сих пор не при­ня­ты. В зда­нии N 21 по ул. Мос­ко­вян не­за­кон­ная прист­рой­ка не сне­се­на, весь блок под подъ­ез­дом до сих пор на­хо­дит­ся в обе­зоб­ра­жен­ном сос­то­я­нии».
Հա­վե­լեմ, ու հոդ­վա­ծում հի­շա­տակ­ված «այ­լան­դակ­ված վի­ճա­կը» պահ­պան­վել է մինչ օրս՝ չնա­յած նրան, որ ար­դեն 42 տա­րի է ան­ցել: 42 տա­րի շա­րու­նակ մեր ըն­տա­նի­քը զրկ­ված է ե­ղել բնա­կան լու­սա­վո­րու­թյու­նից, գի­շեր, թե ցե­րեկ ստիպ­ված է ե­ղել խո­հա­նո­ցում օգտ­վել ար­հես­տա­կան լու­սա­վո­րու­թյու­նից՝ լրա­ցու­ցիչ ծախ­սեր կա­տա­րե­լով է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի վրա, էլ չհաշ­ված ե­րե­խա­նե­րի ա­ռող­ջու­թյա­նը պատ­ճա­ռած վնաս­նե­րը: Ի­րենց պատշ­գամբ­նե­րից զրկ­ված բնա­կիչ­նե­րը չհաշտ­վե­ցին այդ մտ­քի հետ, ի­րար հետևից բո­ղոք­ներ ու­ղարկ­վե­ցին Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րան, կու­սակ­ցա­կան ու պատ­կան մար­մին­ներ, ան­գամ ՍՍՀՄ Գե­րա­գույն սո­վե­տի նա­խա­գա­հու­թյուն՝ Լեո­նիդ Բրեժնևին: Սո­վե­տա­կան տա­րի­նե­րին նման հար­ցե­րով դա­տա­րան­ներ դի­մե­լու պրակ­տի­կա չկար: Մեր բո­ղոք­նե­րի ար­դյուն­քում ստաց­վեց հետևյալ պաշ­տո­նա­կան ո­րո­շու­մը. «Մյաս­նի­կյա­նի շրջ­սո­վե­տի 15.02.78 թ. ո­րոշ­մամբ Մոս­կո­վյան 21 շեն­քի 1-ին մուտ­քի նո. 8 բնա­կա­րա­նի տն­տե­սա­կան պատշ­գամ­բին կից հար­թակ­նե­րը պետք է քանդ­վեն»: Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյան ու­ժե­րով դրանք քանդ­վե­ցին, բայց մա­սամբ: Ա­պօ­րի­նի պատշ­գամ­բի այն մա­սը, ո­րը Մյաս­նի­կյա­նի շրջ­սո­վե­տի 15.02. 78 թ. ո­րոշ­մամբ պետք է ար­դեն քանդ­ված լի­ներ, հայ­ցա­դի­մու­մի մեջ հի­շա­տակ­վում է որ­պես «թիվ 8 բնա­կա­րա­նի կի­սա­բաց պատշ­գամբ»: Ի­րա­կա­նում դա ա­պօ­րի­նի շի­նու­թյուն է, որն ամ­բող­ջու­թյամբ կա­ռուց­ված է թիվ 9 բնա­կա­րա­նի հա­մար նա­խա­տես­ված բաց տն­տե­սա­կան պատշ­գամ­բի տա­րած­քում: Իսկ թե ին­չու Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը չկա­տա­րեց իր իսկ ըն­դու­նած ո­րո­շումն ու մինչև վերջ ա­տամ­նե­րով պա­հեց ա­պօ­րի­նի հար­թա­կի մի զգա­լի հատ­վա­ծը, բնա­կիչ­նե­րիս հա­մար հա­նե­լուկ մնաց: Հի­մա ար­դեն ա­մեն ինչ պարզ­վել է, փաս­տե­րի հի­ման վրա կա­րե­լի է ա­պա­ցու­ցել, որ թիվ 9 բնա­կա­րա­նի հա­մար պե­տա­կան նա­խագ­ծով նա­խա­տես­ված բաց տն­տե­սա­կան պատշ­գամ­բը չկա­ռուց­վեց, իսկ թիվ 8 բնա­կա­րա­նի ինք­նա­կամ կա­ռուց­ված պատշ­գամ­բը պահ­պան­վեց միայն կո­ռուպ­ցիոն գոր­ծար­քի ար­դյուն­քում, ո­րի շա­հա­ռու­ներն էին այն ժա­մա­նակ­վա Երևան քա­ղա­քի գլ­խա­վոր ճար­տա­րա­պետ Ջիմ Թո­րո­սյանն ու Երևա­նի քա­ղա­քա­պետ Մու­րադ Մու­րա­դյա­նը: Դա պե­տա­կան մա­կար­դա­կով կա­տար­ված կազ­մա­կերպ­ված հան­ցանք էր, ո­րի դեմ բնա­կիչ­նե­րը չկա­րո­ղա­ցան պայ­քա­րել:
«Ին­չու՞ եք շեղ­վում պե­տա­կան նա­խագ­ծից, ին­չու՞ չեք կա­ռու­ցում մեր տն­տե­սա­կան պատշ­գամբ­նե­րը» հար­ցին շի­նա­րար­նե­րը միայն թևերն էին թափ տա­լիս. «Չգի­տենք, դա Ջիմ Պետ­րո­վի­չի ո­րո­շումն է, նրա­նից հարց­րեք»:
Այս հար­ցե­րով ես չզ­բաղ­վե­ցի, զբաղ­ված էի պե­տա­կան կարևոր գոր­ծե­րով, 1979 թվի սեպ­տեմ­բե­րի 12-ին պետք էր Կո­սի­գի­նին դի­մա­վո­րել ու Հա­յաս­տա­նում ար­ված այն­պի­սի տպա­վո­րիչ գոր­ծեր ցույց թույլ տալ, որ նրա մեջ կաս­կած չա­ռա­ջա­նա` մենք Ադր­բե­ջան կամ Վրաս­տան չենք, այս­տեղ կարևոր գոր­ծեր են ար­վում և Մոսկ­վա­յին մնում է միայն օ­ժան­դա­կել նոր գոր­ծա­րան­ներ կազ­մա­կեր­պե­լու հար­ցում: Այդ­պես էլ ե­ղավ, Կո­սի­գի­նը շատ զար­մա­ցավ, մի քիչ էլ ու­րա­խա­ցավ, երբ ի­մա­ցավ, որ ԽՍՀՄ այս խուլ ծայ­րա­մա­սում ստեղծ­վում է այն­պի­սի տեխ­նի­կա, ո­րը նա­խա­տես­ված է ա­պա­գա­յում կի­րա­ռե­լու հա­մար, երբ 20-30 տա­րի անց միկ­րոէ­լեկտ­րո­նի­կան կփո­խա­րին­վի նա­նոէ­լեկտ­րո­նի­կա­յով, ու ե­ղած տեխ­նի­կան ան­կա­րող կլի­նի բա­վա­րա­րե­լու զար­գա­ցող ար­դյու­նա­բե­րու­թյան պա­հանջ­նե­րը: Ինչևի­ցե, մեր պատշ­գամ­բի հետ դա ան­մի­ջա­կան կապ չու­ներ, բայց այն ինձ հա­մար ան­հայտ ու ան­հաս­կա­նա­լի թվաց, թե ինչն էր պատ­ճա­ռը, որ այդ­քան պատ­մու­թյուն­նե­րից հե­տո մեզ նման մի սո­վո­րա­կան քա­ղա­քա­ցու հա­մար կրկ­նա­կի պատշ­գամբ­ներ են կա­ռու­ցում՝ ան­տե­սե­լով մի քա­նի բազ­ման­դամ ըն­տա­նիք­նե­րի օ­րի­նա­կան պա­հանջ­նե­րը, կոպ­տո­րեն խախ­տե­լով մարդ­կանց ապ­րե­լու հա­մար նա­խա­տես­ված սա­նի­տա­րա­կան նոր­մե­րը: Ո՞րն էր պատ­ճա­ռը, որ ա­մեն շա­բաթ արևի լույ­սից զրկ­ված բնա­կիչ­նե­րին էին այ­ցե­լում շրջ­կո­մի ու քա­ղա­քի պաշ­տո­նա­տար ան­ձինք, խնդ­րում էին, հա­մո­զում, որ այլևս չբո­ղո­քեն։
-Տե­սեք, ձեզ ըն­դա­ռա­ջել ենք, պար­տադ­րել ենք, որ ձեր լույ­սը չփա­կե­լու հա­մար հարևա­նի միջ­նա­պա­տե­րը ա­պա­կե բլոկ­նե­րից կա­ռուց­վեն ,- և այլն, և այլն:
Այս­տեղ գաղտ­նիք­ներ կա­յին, ո­րոնք ինձ պարզ դար­ձան պա­տա­հա­բար՝ 35 տա­րի անց: «Շի­րակ» միու­թյու­նում քն­նար­կում էինք Շի­րա­կի մար­զում արևա­յին ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման հար­ցը (ես այդ միու­թյան ան­դամ եմ): Իմ ե­լույ­թից հե­տո «Շի­րակ» միու­թյան նա­խա­գահ, Երևա­նի նախ­կին քա­ղա­քա­պետ, Երևա­նի պատ­վա­վոր քա­ղա­քա­ցի, ՀՀ նա­խա­գա­հին կից նե­րում շնոր­հող հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի տե­ղա­կալ Մու­րադ Մու­րա­դյանն այս­պես խո­սեց:
-Ծրա­գիրն ինձ շատ դուր ե­կավ, ես այ­սօր­վա­նից պատ­րաստ եմ գլ­խա­վո­րե­լու այդ աշ­խա­տանք­նե­րը:
-Չի՛ ստաց­վի,- ե­ղավ իմ պա­տաս­խա­նը:
-Ին­չու՞:
-Ո­րով­հետև Դուք արև չեք սի­րում:
-Ինչ­պե՞ս թե ես արև չեմ սի­րում:
-Երևա­նի պատշ­գամ­բա­շի­նու­թյան տա­րի­նե­րին Դուք փա­կել եք իմ ման­կա­հա­սակ ե­րե­խա­նե­րի արևի լույ­սը:
Այս խոս­քի վրա Մու­րադ Մու­րա­դյա­նը այ­լայլ­վեց, ո­չինչ չա­սաց, չէր կա­րո­ղա­նում խո­սել, ուղ­ղա­կի պա­պանձ­վել էր: Մեր զրույ­ցը շա­րու­նա­կե­ցինք «Ա­նի» հյու­րա­նո­ցի իր ա­ռանձ­նա­սե­նյա­կում:
-Որ­տե՞ղ է Ձեր բնա­կա­րա­նը:
-Մոս­կո­վյան փո­ղո­ցի վրա:
-Մոս­կո­վյան 21, բնա­կա­րան 9՞:
-Ճիշտ այդ­պես, լավ էլ հի­շում եք:
-Հա­մոզ­ված ե­ղեք, որ այս­տեղ հա­զար ռուբ­լու հար­ցը չէր, այդ բալ­կո­նի հար­ցով Ջիմն ա­մեն օր ինձ մոտ էր գա­լիս, իմ մո­տից չէր հե­ռա­նում, Ձեր հարևա­նը Ջի­մի մա­սին կի­նո էր հա­նել, ու­զում էր այդ բալ­կո­նով այդ տղա­յի լա­վու­թյան տա­կից դուրս գալ:
-Իմ հաշ­վին, իմ ե­րե­խա­նե­րի արևի ու ա­ռող­ջու­թյան հաշ­վի՞ն, և Ձեզ նման պատ­վար­ժան պաշ­տո­նյան կուլ է գնա­ցել քա­ղա­քի գլ­խա­վոր ճար­տա­րա­պե­տի ա­նօ­րի­նա­կան պա­հան­ջին, եր­կու­սով էլ մեղք եք գոր­ծել Աստ­ծո ա­ռաջ։ Որ­տե՞ղ էր ձեր խիղ­ճը, այդ «կի­նո հա­նող­նե­րը» հի­մա էլ դա­տա­վոր­նե­րի մի­ջո­ցով են ու­զում ըն­դար­ձակ­վել մեր ուղ­ղու­թյամբ, հնար չկա:
Մու­րադ Մու­րա­դյա­նը շատ էր դառ­նա­ցել, ի­րեն ճիշտ մարդ, բա­ցար­ձակ հայ­րե­նա­սեր, հա­յա­սեր, մար­դա­սեր, ման­կա­սեր, բա­րե­րար, ար­դա­րա­ցի-ար­դա­րա­միտ հա­մա­րող մար­դը պատ­րաստ չէր ու­րիշ­նե­րի ներ­կա­յու­թյամբ լսե­լու իր ճա­կա­տին փռած ճշ­մա­րիտ խոս­քը, մի՞­թե նա այն մարդն է ե­ղել, որ հա­զար ռուբ­լու հա­մար ե­րե­խա­նե­րի վրա­յից արևի լույսն էլ է կտ­րել: Խոս­տա­ցավ գալ դա­տա­րան, պատ­մել ողջ ճշ­մար­տու­թյու­նը և ա­զատ­վել այ­դօ­րի­նակ մե­ղադ­րան­քի բե­ռից, չհասց­րեց, մա­հա­ցավ 2015 թվի սեպ­տեմ­բե­րի 9-ին, թաղ­վեց Երևա­նի քա­ղա­քա­յին պան­թեո­նում, Ջիմ Թո­րո­սյանն ա­վե­լի մեծ պատ­վի ար­ժա­նա­ցավ. թաղ­վել է Կո­մի­տա­սի ան­վան պան­թեո­նում, հա­վա­նա­բար այս­տեղ իր կարևոր դե­րը խա­ղաց նրա հե­ղի­նա­կու­թյու­նը ա­վե­լի բարձր մա­կար­դա­կի հասց­րած «այդ տղա­յի կի­նոն»՝ «Ջիմ Թո­րո­սյա­նի ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­նե­րը» վեր­նագ­րով, հի­մա էլ այն կա­րե­լի է դի­տել՝ բա­ցե­լով Ջիմ Թո­րո­սյա­նի կայ­քը:
Մու­րադ Մու­րա­դյա­նը շա­րու­նա­կում էր դառ­նա­ցած խո­սել, փոր­ձում էր հան­գս­տա­նալ՝ հի­շե­լով ու պատ­մե­լով իր չպատ­մած պատ­մու­թյուն­նե­րը:
-Պա­տե­րազ­մից հե­տո տան հոգ­սերն ինձ վրա էին դր­ված, թեթև տղեն էի, գնում էի Թիֆ­լիս, «զնա­չոկ­նե­րի» կոր­պուս­ներ բե­րում (հետ­պա­տե­րազ­մյան տա­րի­նե­րին մար­դիկ դրան­ցից կրծ­քան­շան­ներ էին պատ­րաս­տում՝ ե­րե­սի կող­մից կպց­նե­լով ի­րենց զոհ­ված հա­րա­զատ­նե­րի նկար­նե­րը, շա­տե­րի մոտ դրանք մի քա­նիսն էին, Սառ­նաղ­բյու­րում Սի­մե ա­նու­նով մի կի­սա­խե­լա­գար կին կար, որ պա­տե­րազ­մում իր յոթ որ­դի­նե­րին էր կորց­րել, յոթ «զնա­չոկ» է կրում), գա­լիս էի ձեր Սառ­նաղ­բյու­րը, վերևի Ա­դյա­մա­նը, դրանք փո­խում էի ձվի հետ, ձվերն էլ Լե­նի­նա­կա­նի շու­կա­յում էի ծա­խում, տուն էի պա­հում: Ա­դյա­մա­նից այն­պի­սի վա­ռե­կի ձվեր էի բե­րում, որ շու­կա­յում ինձ հաղ­թող չկար (ձու խա­ղա­լը կամ ձու կռ­վաց­նե­լը հետ­պա­տե­րազ­մյան տա­րի­նե­րին տա­րած­ված ա­զարտ խա­ղե­րից մեկն էր, որն ու­ներ ար­դա­րա­ցի խա­ղի իր կա­նոն­նե­րը։ Բայց դրանք հա­ճախ էին խախտ­վում՝ խա­ղի մեջ օգ­տա­գոր­ծե­լով մե­տա­ղյա ձվե­րը կամ փոքր անց­քով ձյու­թով ներ­ծծ­ված ձվե­րը, պարտ­ված ձվե­րը հան­ձն­վում էին հաղ­թո­ղին, «քի­թը» ջար­դած ձվե­րը վա­ճառ­վում էին կես գնով, շու­կա մտ­նող կա­նայք խա­ղա­ցող­նեի մոտ հեր­թի էին կանգ­նում ու սպա­սում այդ օր­վա «կռիվ­նե­րի» ա­վար­տին):
Մու­րադ Օ­գա­նե­սո­վի­չը ա­ռող­ջա­կան լուրջ խն­դիր­ներ ու­ներ, կյան­քին հաշ­ված ա­միս­ներ էին մնա­ցել: Փոր­ձե­ցի թե­ման փո­խել:
-Ինձ միշտ մի հարց է հե­տաք­րք­րել, Ձեր «օ­գուր­չի­կի» պատ­մու­թյու­նը ի­րա­կա­նում ե­ղե՞լ է, թե՞ դա հո­րին­ված է:
-Ա­ռա­ջին ան­գամ դա Կա­րեն Սե­րո­բո­վի­չից եմ լսել,- ա­րագ կողմ­նո­րոշ­վեց ու խու­սա­փեց կոնկ­րետ պա­տաս­խա­նից: «Օ­գուր­չի­կի» պատ­մու­թյու­նը այս­պի­սին է: Սո­չիի լո­ղա­փում ի­րար կող­քի պառ­կած են ե­րե­քը՝ Մու­րադ Օ­գա­նե­սո­վի­չը, իր կի­նը և մի ռուս գե­ղեց­կու­հի: Ռուս կի­նը, հրա­պուր­ված Մու­րադ Օ­գա­նե­սո­վի­չով (նա վա­յել­չա­տես տղա­մարդ էր), նրա կնոջ ա­կան­ջին շշն­ջում է.
-Ваш муж прямо, как огурчик:
-Էդ ռուսն ի՞նչ կսե-, փոր­ձում է հրա­պու­րան­քի այդ խոս­տո­վա­նու­թյու­նը մեկ ան­գամ էլ իր կնո­ջից լսել:
-Հեչ, կսե մարդդ ինչխ որ խիար էղ­նի:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Դիտվել է՝ 48816

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ