ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. Այս ընտրություններին կհաղթի նաև ընդդիմությունը

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. Այս ընտրություններին կհաղթի նաև ընդդիմությունը
26.12.2012 | 14:00

Վերջին մի քանի համապետական ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում էլեկտորատն ունի մոտավորապես հետևյալ կառուցվածքը.

մոտ 40 % իշխանական ձայներ են, որոնք միշտ քվեարկում են հօգուտ գործող ղեկավարության.

մոտ 35 % ըննդիմադիր ձայներ են, որոնք երբեք ձայն չեն տալիս գործողներին և քվեարկում եմ հակաիշխանական ուժերի համար, անկախ այդ ուժերի իրական քաղաքական կշռից և տրամաչափից:

Մնացյալ շուրջ 25% այն ձայներն են, որոնց ընտրական կողմնորոշումը մեծապես կախված է հենց քարոզարշավի ընթացքում թեկնածուներից ստացած տպավորությունից:

Հետևաբար գալիք նախագահական ընտրություններին.

1. Գործող Նախագահը կարող է հավաքել շուրջ 60-65 % ձայն, կախված քարոզարշավի ընթացքից:

2. Ընդդիմադիր էլեկտորատի լիարժեք մոբիլիզացման համար ոչ իշխանական թեկնածուները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն և հանեն իրեն "հետլևոնական" նիրհից:

3. Ընտրությունների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը կարող են դառնալ Հայաստանում 2-3-րդ ձայն ու կշիռ ունեցող քաղաքական դերակատարները և հետընտրական ժամանակահատվածում իրենց շուրջը վերաձևավորեն ընդդիմադիր դաշտը` ազգայինից մինչև լիբերալ:

Եզրափակելով, հավելեմ, որ ակնհայտ հաղթողի պարագայում գալիք ընտրությունները կարող են դառնալ Հայաստանում նոր ընդդիմադիր կոնֆիգուրացիայի սկիզբ:

Նոր որակի, նոր գործելաոճի, նոր մտածելակերպի ընդդիմության, ինչի կարիքն ունենք ԲՈԼՈՐՍ:

Դիտվել է՝ 3567

Մեկնաբանություններ