ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հարավային Ավստրալիան ճանաչել է Արցախի անկախությունը

Հարավային Ավստրալիան ճանաչել է Արցախի անկախությունը
03.02.2021 | 13:56

Հարավային Ավստրալիան դարձել է Ավստրալիայի երկրորդ նահանգը, որը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքները՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային էթնիկ հայ ժողովրդի դեմ հարձակման համար՝ հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը, նշելով՝ միջնորդությունը քվեարկությամբ ընդունվել է Հարավային Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատում:

Որոշումը հաջորդում է Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմնի որոշմանը, որով 2020-ի հոկտեմբերին ճանաչվել է Արցախի անկախությունը ու դատապարտվել Արցախի հայերի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումները։

Միջնորդությունում ասվում է, որ ստորին պալատը
1. Հաշվի է առնում Ադրբեջանի գործողությունները և ռազմատենչությունը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին ռազմական գործողություններ սկսելու առնչությամբ
2. Հաշվի է առնում այն լուրջ մտավախությունները, որոնք բարձրացրել են ավստրալահայերը՝ կապված այս ռազմական գործողության, Արցախի Հանրապետության էթնիկ հայ բնակչության համար գոյություն ունեցող սպառնալիքի, տեղի հայ բնակչության խաղաղ վերաբնակեցումը կանխելու Ադրբեջանի ցանկացած փորձի հետ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված ժամանակավոր հրադադարի մասին համաձայնագրից հետո
3. Հաշվի է առնում ավտրալահայերի և անկախ միջազգային կազմակերպությունների կողմից բարձրացված լուրջ մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի կողմից համաշխարհային մշակութային և պատմական նշանակության վայրերի ոչնչացման վտանգի հետ
4. Դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները՝ պանթյուրքիստական ազգայնականության քաղաքականություն վարելու ձգտման հարցում, որը նախկինում հանգեցրել է Ցեղասպանության, և որն այժմ էլ էթնիկ զտմամբ սպառնում է Արցախի հայ բնակչությանը
5. Դաշնային կառավարությանը կոչ է անում դատապարտել այդ հարձակումները և հանդես գալ որպես ջատագով Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության հարցում
6. Հորդորում է ճանաչել բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության, և կոչ է անում Դաշնային կառավարությանը ճանաչել նաև Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության միակ մշտական լուծում՝ ռազմական նման ագրեսիայի հետագա փորձերից խուսափելու նպատակով:

Դիտվել է՝ 11321

Մեկնաբանություններ