ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Թող արթնանան ազատ Աստվածները ոգուդ

Թող արթնանան ազատ Աստվածները ոգուդ
19.08.2023 | 21:32

Ես երևի վա՞տն եմ, երբ բոլորը ողբում,

Վեր եմ կենում՝ կրկին, արևածագ երգում,

Ինձ տրվածը բա՞խտ է, թե՞ ճակատի մի գիր,

Որ ընկերներ ունեմ՝ անկոտրելի, ընտիր։

Ես երևի անխե՞լք ու անմի՞տ եմ, հիմա՞ր,

Որ անկումի պահին չեմ կուտակում պաշար,

Որ ոխ չունեմ, նաև սիրտս զուրկ է վախից,

Որ վստահ եմ՝ կգանք մեր ոսոխի հախից։

Ես երևի բա՞րդ եմ, որ չեմ կիսում մարդկանց,

Բարիկադներ շինում, անուն դնում նրանց,

Որ երկիրս որպես իմ զավակ եմ սիրում,

Որպես հավերժ զինվոր նրա սիրո ծիրում։

Ես երևի կոպի՞տ, եսասե՞ր եմ, բռի՞,

Երբ չեմ թողնում լացես, երբ ասում եմ՝ լռիր,

Երբ խնդրում եմ՝ վեր կաց եղեգներից հոգուդ,

Թող արթնանան ազատ Աստվածները ոգուդ։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 4551

Մեկնաբանություններ