Բագրատ Սրբազանը Ներքին Հանդում էր:
Մի գյուղում, որը 2022-ի Բաքվի սեպտեմբերյան ագրեսիայից հետո մնացել է անգերեզման և անջուր:
Որի բնակիչներից ոմանք, 2024-ի հունիսի 16-ին Նիկոլ Անհողի հետ հանդիպման ժամանակ, ոչ միայն ծպտուն չհանեցին, որ գյուղն անգերեզման է մնացել, այլև մի ծերուկ, առանց ամոթի իր շնորհակալությունն ու ուրախությունն էր հայտնում կապիտուլյանտին և ցանկանում պաչել նրա ճակատը:
Նիկոլը գնացել էր Ներքին Հանդ ու կեղծված և գոյություն չունեցող ինչ-որ սահմանազատված տարածքի նկարներ էր ցույց տալիս՝ խաբելով, ինչպես նաև նոր ջրագծի կառուցման և տանիքների վերանորոգման խոստումներ տալիս՝ կաշառելով ներքինհանդեցիներին:
Հետաքրքիր է, իր հարազատների գերեզմանները թուրքին նվիրած, Նիկոլի ճակատը պաչող ծերուկն ու Նիկոլին հրճվանքով դիմավորողները լա՞վ են:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ