ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նա վախենում է բոլորից

Նա վախենում է բոլորից
28.03.2024 | 20:19


Ասում է` Արցախից որոշ շրջանակներ վտանգ են Հայաստանի անվտանգության համար: Հետո ասում է` Հայաստանի միակ իշխանությունն ինքն է։

Ասում է, բայց կիսատ է ասում։

Իր համար, իր աչքին վտանգ է ներկայացնում ցանկացած նորմալ հայ։

Այսօր ուղղակի Արցախից եկածներից է սկսում։

Իմացեք՝ նա վախենում է բոլորից։ Ու, «պրինցիպի», ճիշտ է, որ վախենում է։ Ուղղակի երևի ինքն էլ է զարմանում, որ դեռ նույն տեղում նստած է։ Դրա համար էլ հաճախ է դա կրկնում, որ տեսնի` կարո՞ղ է երազի մեջ է։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ