ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վոդևիլ

Վոդևիլ
22.03.2024 | 09:13

Ձայն խավարից.

- Օգնեցե՜ք, սպանու՜մ են։

Պատասխան խավարում.

- Արժանի՜ ես։

Խավարից.

- Եվ դու՞, Բրուտոս։

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Ձայն խավարից.

- Օգնեցե՜ք, դժոխքում խեղդվում ե՜մ։

Պատասխան խավարում.

- «Ջհանդամմ»։

Խավարից.

- Եվ դու՞, Իլհամ։

Անդրանիկ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ