01.03.2013|
00:51
Ասեմ անկեղծ` այս «Կլոր սեղանից» խուսափում էի, որովհետև թեման, որքան էլ կարևոր ու անկյունաքարային այսօրվա բազմակուսակցական համակարգի համար, ինձ թվում էր օրվա խնդիրներից հեռու: Իսկ պարզվեց` բոլորովին հակառակը: Ի վերջո` ճիշտ է, որ մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից, մեր պետությունը ևս, և ուրեմն ղարաբաղյան շարժման 25-ամյակը հենց այն հնարավորությունն է, որ մղում է անցյալի միջոցով` ներկան հասկանալու:
«Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան շարժումն ու հետագա զարգացումները»` սա իմ առաջին հարցն էր: