Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Բակո Սահակյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Բակո Սահակյանը  հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսին
31.05.2012 | 03:31

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ նախագահն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ իր շքախմբի հետ:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են ինչպես Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, այնպես էլ հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը ընդգծել է բարոնուհի Քերոլայն Քոքսի՝ Արցախի զարգացման և նրա միջազգային ճանաչման գործում ունեցած մեծ դերի մասին, ինչը խորապես գնահատվում է արցախյան ժողովրդի կողմից:

Անի ՄԱՐԴՈՅԱՆ

Դիտվել է՝ 7136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ